• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանը և ԱՄՆ-ը փոխադարձ հարվածներ են հասցրել. «Հարևաններ» Իրանը և ԱՄՆ-ը փոխադարձ... 19:47
Նոր հայց Գարեգին Բ-ի դեմ․ հոգևորականի հայտարարությունը Նոր հայց Գարեգին Բ-ի... 19:46
Օրը՝ 60 վայրկյանում | 31.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 31.08.2026 20:33
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 20:1919 Փտր, 2025

Քաղաքականությունները պետք է միտված լինեն երկրի տնտեսական հզորացմանը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, նշեց 6-14-րդ դրույթները:

Դրույթ 6. Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է – Ընտանեկան, գերդաստանային կապերի ամրության հայաստանյան ավանդույթը կենսական ռեսուրս է պետականության ամրապնդման համար: Անհրաժեշտ է այդ ավանդույթն ընտանեկան, տոհմային հարթությունից զարգացնել մինչև հանրային-պետական մակարդակ՝ վերաբերելի դարձնելով անհատի և պետության հարաբերություններին: Ժողովրդի և պետության առաջ անհատի առաջնային հոգսը հարկեր վճարելն է, ինչպես յուրաքանչյուր ընտանիքի յուրաքանչյուր անդամի առաջնային հոգսն ընտանիքի նյութական ապահովությունն է: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն յուրաքանչյուր ընտանիքի բյուջեի մաս է: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն յուրաքանչյուր ընտանիքի բարօրության համար ավելի մեծ միջոցներ է ծախսում, քան յուրաքանչյուր ընտանիք ինքն իր համար: Հետևաբար, ինչպես որևէ մեկն ավելորդ չի համարում իր ընտանիքի կարիքները հոգալու համար անհրաժեշտ ծախսերը, այնպես էլ ավելորդ չպետք է համարի Հայաստանի Հանրապետության նկատմամբ հարկային պարտավորությունների կատարումը: Երկրի հարկային օրենսդրությունը պետք է ապահովի պետության պահպանման և զարգացման համար անհրաժեշտ միջոցների հավաքագրումը և պայմաններ ապահովի տնտեսության մեջ ավելացված առավել մեծ արժեքի ձևավորման, տնտեսության զարգացման համար:

7. Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու՛ ես – Անհատական ջանքը պետության զարգացման առանցքային պայման է: Այդ պայմանը սկսում է արդյունավետ գործել միայն այն պահից, երբ անհատը գիտակցում է սեփական ջանքի ազդեցությունը: Պետության կարևորագույն գործառույթն է անհատի ջանքի արժևորումը և դրա դրսևորման հնարավորությունների ստեղծումը: Սա հնարավոր է կրթության միջոցով. կրթությունը պետության զարգացման ռազմավարության իրագործման առաջնային գործիքն է՝ այն ընկալմամբ, որ կրթությունը ցկյանս գործընթաց է և վերաբերվում է նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության, բուհական, հետբուհական կրթության մակարդակին, ինչպես նաև պետության ռազմավարական հաղորդակցությանը, այն իմաստով, որ քաղաքացի-պետություն հարաբերությունները կրթական հարաբերություններ են թե՛ քաղաքացու, թե՛ պետության համար: Կրթության համակարգն ուսումնառուին պետք է ուսուցանի բարեկեցիկ կյանքի, երջանկության համար անհրաժեշտ հմտություններ: Անհատի դերը պետության զարգացման գործում առանցքային է, բայց նախևառաջ առանցքային է սեփական բարեկեցության և երջանկության ապահովման մեջ: Սեփական բարեկեցությունն ու երջանկությունը կառուցելն անհատի առաջնային ներդրումն է պետության բարեկեցության և երջանկության ապահովման գործում:

8. Երջանիկ անհատ – Անհատը երջանիկ է, երբ ազատ է, պաշտպանված է, առողջ է, ստեղծագործ է, ունի սոցիալական միջավայր, սիրված աշխատանք, որի վաստակով ունի հասանելիություն առողջ սննդին, առողջ ապրելակերպին, անհրաժեշտ կենցաղային պայմանների, պարբերաբար ճամփորդում է, սիրված է, հարգված է, հաղորդակից է հոգևոր կյանքին և/կամ մշակույթին: Սեփական երջանկության համար պայմաններ ապահովելով անհատը միջավայր է ստեղծում նաև ուրիշ անհատների և հանրության երջանկության համար:

9. Հոգատար հանրություն - Ինչպես անհատն իր հաջողությամբ միջավայր է դառնում հոգատար հանրության ձևավորման համար, այնպես էլ հանրությունը դառնում է այն միջավայրը, որտեղ կայանում է անհատի զարգացումը: Կրթությունը, մշակութային կյանքը, աշխատանքը, գործարարությունը, հոգատարությունը շրջակա միջավայրի նկատմամբ, առողջ սննդակարգը և ակտիվ ապրելակերպը, օրենքի նկատմամբ հարգանքը, բազմակարծությունը, ժողովրդավարությունը և դրա շուրջ հանրային միասնությունը մեծապես միջավայրային գործոններ են կամ առավել արդյունավետ դրսևորվում են համապատասխան միջավայրում: Ակտիվ գործարարության, մանկամսուրից մինչև ցկյանս կրթության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, արդարության, օրենքի առաջ բոլորի հավասարության, ազատության պահապանը նաև հանրությունն է՝ որպես այդ արժեքների վրա կառուցված միջավայր:

10. Հզոր պետություն – Պետությունը հզոր է այնքանով, որքանով զարգացած է նրա տնտեսությունը: Հետևաբար, քաղաքականությունները պետք է միտված լինեն երկրի տնտեսական հզորացմանը: Պետական շահը տնտեսական զարգացումն է: Սա քաղաքականությունների ապաարժեքայնացման միտում չէ, որովհետև հանրային տրամադրությունը համարվում է տնտեսության զարգացման կարևորագույն գործոն: Արժեքները և նրանց նկատմամբ նվիրվածությունը, մշակույթը և կրթությունն անհատի և հանրության աշխատանքի, տնտեսական գործունեության մոտիվացման առանցքային գործոն են: Արժեքահեն քաղաքականությունները պետք է միտված լինեն երկրի տնտեսության զարգացմանը:

11. Վերափոխումը ոչ միայն ամոթալի չէ, այլև կենսական անհրաժեշտություն է – Վերափոխումը կենսունակության առանցքային պայման է: Ինչպես անհատը, այնպես էլ հանրությունն ու պետությունը պետք է ռեֆլեքսիայի հմտությունը խորացնեն մինչև գենետիկ մակարդակ: Ճշմարտությունը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, այլևս ճշմարտություն չէ, նպատակը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, ինքնանպատակ է, համոզմունքը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, նախկինից մնացած տպավորություն է, իդեալը, որը չի ենթարկվել ռեֆլեքսիայի, թերի է: Հարափոփոխ կյանքում կենսունակ լինելու միակ բանաձևը ռեֆլեքսիան, ինքնահայեցումը, փոխվելու և վերափոխվելու ընդունակությունն է:

12. Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ - Պետությունը սեփական բախտը որոշելու, ճակատագիրը կանխորոշելու լավագույն գործիքն է ժողովրդի համար, բայց այս նպատակին առավել արդյունավետ ծառայելու համար պետությունը պետք է լինի հնարավորինս անկախ: Փոխինտեգրված և գնալով ավելի փոխինտեգրվող աշխարհում անկախությունը ոչ միայն բացարձակ չէ, այլև երբեք չի եղել բացարձակ, որովհետև պետություններն այսպես թե այնպես կախված են այլ պետություններից: Հետևաբար, անկախ եղել են, կան և կլինեն այն պետությունները, որոնք կախված են ոչ թե քչերից, այլ շատերից: Հետևաբար, անկախության ռազմավարությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելու ռազմավարությունն է: Եթե պետությունն արդեն կախված է շատերից, ուրեմն պետք է խնդիր ունենա կախված լինել ավելի շատերից: Բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության նպատակը նույնիսկ շատերից կախվածության մեջ անհամաչափություններ թույլ չտալն է: Սա նշանակում է ոչ թե բոլորից հավասար կախված լինել, այլ մեկից կախվածությունը հավասարակշռել մյուսից կախվածությամբ, բայց այդ հարաբերության մեջ երբեք չլինել ստատիկ: Բալանսավորումն անընդհատ գործընթաց է, որի անհրաժեշտությունը գնահատվում է պարբերաբար:

13. Խաղաղությունը հարևանների միջավայրում առանց կողմնակի աջակցության ապրելու հմտությունն է – Խաղաղությունն արտաքին հարաբերությունների վերջնանպատակն է: Երբ խաղաղությունը հաստատված է, այն շարունակում է մնալ արտաքին հարաբերությունների վերջնանպատակ, արտահայտվելով տնտեսական, քաղաքական, մշակութային համագործակցությամբ: Խաղաղությունն առաջին հերթին տարածաշրջանային գործոն է, որովհետև խաղաղությունը կամ նրա բացակայությունն առաջին հերթին արտահայտվում է անմիջական հարևանների հետ հարաբերություններում, ապա միջազգային, ապա համաշխարհային: Խաղաղությունը ռազմավարական և երկարաժամկետ առումով հնարավոր է, երբ դառնում է հմտություն, որը պիտի արտահայտվի հարևանների միջավայրում առանց արտաքին աջակցության և համագործակցված ապրելու կարողությամբ: Խաղաղությունն անվտանգության ամենահուսալի երաշխիքն է: Անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ են տարածաշրջանի երկրների փոխկախվածությունները, տարածաշրջանային և համաշխարհային մատակարարումների ցանցում և առևտրում երկրի ունեցած տեղը: Պաշտպանունակ բանակը նույնպես խաղաղության էական գործոն է, անկախության և պետականության էական բաղադրիչ:

14. Ապագա կա՛, կա՛ Ապագա – Ապագան այսպես թե այնպես գալու է: Իսկ թե ինչպիսին կլինի, կախված է երեկն ընկալելու և այն այսօրվա աշխատանքի գիտելիք ու հմտություն դարձնելու կարողությունից: Ապագան այսօրվա աշխատանքի արդյունքն է: Ապագան այսօր է: Այսօր սկսիր լինել այնպիսին, ինչպիսին ուզում ես լինել ապագայում:

Դիտումների քանակ173
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ռուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղիների հարցերով. Բելոզյորով 16:0101 Սեպ, 2026
  • Այսօր ես հանդիպում կունենամ Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան 15:5301 Սեպ, 2026
  • Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի. Ալիև 15:4801 Սեպ, 2026
  • Հայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը. վարչապետը՝ ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը 15:4001 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը խորացնելու հնարավորությունները 15:3601 Սեպ, 2026
  • Դիրքերի կահավորման աշխատանքները մշտապես Պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում են 15:3301 Սեպ, 2026
  • Նոր ուսումնական տարին` նոր ակնկալիքներով. Արաքսիա Սվաջյանն այցելել է դպրոցներ 15:2401 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր․ ՊՆ 15:1201 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | TRIPP-ի շուրջ նոր քննարկում․ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ սենատորի պատվիրակությանը 15:0001 Սեպ, 2026
  • Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում 14:3201 Սեպ, 2026
  • Դատախազի որոշմամբ՝ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում 14:1701 Սեպ, 2026
  • Նվաստացումը, բռնությունն ու շահագործումը մեր արժեքների մաս չեն. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել 13:5901 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է. ՔԿ 13:4601 Սեպ, 2026
  • Տեսական ֆիզիկայի միջազգային գիտաժողով՝ Երևանում 13:3401 Սեպ, 2026
  • Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է 13:0701 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու Վիետնամի փոխնախագահը կարևորել են քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի հետևողական զարգացումը 13:0401 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Տարածաշրջանի համար կենսական է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը. Էրդողան 13:0001 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 12:5301 Սեպ, 2026
  • «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթ 12:3901 Սեպ, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի նախագահին ընդունել Մոսկվայում. Պեսկով 12:2901 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում․ իրականացվել են խուզարկություններ 12:2301 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 12:1601 Սեպ, 2026
  • Ի գիտություն աշխարհի 50 լավագույն բուհերում սովորող ՀՀ քաղաքացիների 12:0301 Սեպ, 2026
  • Անկարան կշարունակի իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործում. Էրդողան 11:5701 Սեպ, 2026
  • Պուտինը և Մոդին Բիշքեկում քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունները 11:4801 Սեպ, 2026
  • Հայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը առավել ակտիվ ընթացք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետին 11:4301 Սեպ, 2026
  • ՇՀԿ+ ձևաչափի հանդիպումից առաջ տեղի է ունեցել դիմավորման և համատեղ լուսանկարի արարողություն 11:4001 Սեպ, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում 11:2701 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Պակիստանի ԱԳ նախարարի հետ 11:1301 Սեպ, 2026
  • Ուժեղ և արդյունավետ պետության հիմքում կրթված, մտածող և պատասխանատու քաղաքացին է․ ՊԵԿ նախագահի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ 11:1101 Սեպ, 2026
  • Հայաստանում գործարկվել է ԹՐԻՓՓ ծրագրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը 11:0401 Սեպ, 2026
  • Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆ 10:5701 Սեպ, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվ 10:3501 Սեպ, 2026
  • Շարունակելու եմ ուշադրության կենտրոնում պահել կրթության իրավունքի լիարժեք իրացման, մարդակենտրոն կրթական միջավայրի ապահովման հարցերը․ ՄԻՊ 10:2101 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | 770 ավիաընկերություն օգտվել է ՀՀ օդային տարածքից. թռիչք-վայրէջքների աճը 7.5 տոկոս է 10:0001 Սեպ, 2026
  • «ՕՌԱՆԺ ՕԻԼ»-ի 10 լցակայան կապարակնքվել է․ շուրջ 9 մլն դրամի չափով տուգանք է նախատեսվում 09:5801 Սեպ, 2026
  • Ռազմական ակադեմիայի նոր կուրսանտները երդվել են 09:4801 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը 09:4001 Սեպ, 2026
  • «Էվոկաբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 484 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:3001 Սեպ, 2026
  • Հանդիպում ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ․ Նիկոլ Փաշինյան 09:2401 Սեպ, 2026
  • Բիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը 09:1801 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ը Տավուշում այցելել է ՊՆ զորամաս և հանդիպել զինծառայողների հետ 09:0901 Սեպ, 2026
  • Ուիլյամ Սարոյան. «Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից» 09:0001 Սեպ, 2026
  • «Գիտելիքն է անխոցելի վահանն ու զարգացման ուղու բոլոր դռների բանալին»․ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ուղերձը 08:5101 Սեպ, 2026
  • Գիտելիքի օրվա առթիվ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հիշեցնում է կրթական հաստատություններում տվյալների պահպանության մասին 08:4001 Սեպ, 2026
  • Բիշքեկում օրը սկսեցինք 31 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:3301 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը 08:3001 Սեպ, 2026
  • Նոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներին 08:2401 Սեպ, 2026
  • Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը 08:2001 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1301 Սեպ, 2026
  • Ախուրյանում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ 00:3001 Սեպ, 2026
  • Հեռանում եմ հպարտությամբ, հիմա ես կլինեմ ձեզնից մեկը․ Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում 00:0101 Սեպ, 2026
  • ԲՏԱ նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է ԱԲ միջազգային օլիմպիադայի մեդալակիրներին 23:3131 Օգս, 2026
  • 20 օրում պարզել են, որ խողովակը զոդել հնարավոր չէ. Հովտաշատի մի մասը զրկված է ջրից 23:1531 Օգս, 2026
  • Իրանը հավատարիմ է ԱՄՆ-ի հետ հակամարտության դիվանագիտական լուծմանը. Փեզեշքիան 23:0031 Օգս, 2026
  • COP17-ի հետհաշվարկը սկսված է․ Երևանում տեղադրվել է խորհրդանշական թիթեռը 22:5631 Օգս, 2026
  • ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցին կվերադարձվի 555 քմ հողատարածքը 22:5131 Օգս, 2026
  • Խաչատուր Հակոբյանը Հայաստանը կներկայացնի Global Esports Games 2026-ում 22:4331 Օգս, 2026
  • Պուտին-Փաշինյան հանդիպումը հիանալի հնարավորություն է երկկողմ օրակարգը քննարկելու համար․ Պեսկով 22:3331 Օգս, 2026
  • ՀՀ և Ադրբեջանի առաջնորդները կշարունակեն տևական խաղաղության ամրապնդման աշխատանքները 22:3031 Օգս, 2026
  • Արարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ 22:1231 Օգս, 2026
  • Հարցազրույց Արարատ Միրզոյանի հետ 21:5531 Օգս, 2026
  • Նոյեմբերյան համայնքի ղեկավարը ձերբակալվել է․ Հակակոռուպցիոն կոմիտե 21:5131 Օգս, 2026
  • «Մենք ձեր կարիքը շատ ունենք»․ առողջապահության նախարարությունը աշխատանքի է հրավիրում արտերկրում ուսումն ավարտած երիտասարդներին 21:3931 Օգս, 2026
  • Բիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանը 21:1931 Օգս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Մեկ օրում երեք կարևոր հանդիպում․ Փաշինյանի բիշքեկյան օրակարգը 21:0031 Օգս, 2026
  • Իսրայելը և Հունաստանը ստորագրել են 3 միլիարդ եվրոյի զենքի գործարք 20:5931 Օգս, 2026
  • Աֆղանստանն ԱՄՆ-ին առաջարկել է հասանելիություն իր հանքային ռեսուրսներին 20:5431 Օգս, 2026
  • Բիշքեկում տեղի ունեցավ համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությունը, Հայաստանի մարզիկները ևս խաղերին մասնակցում են. Փաշինյան 20:4931 Օգս, 2026
  • Օգոստոս 31-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4531 Օգս, 2026
  • Ձեռագործ կախազարդեր՝ թափոնից և հին իրերից 20:3931 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 31.08.2026 20:3331 Օգս, 2026
  • «ՖՐԵՍԿՈ»-ն 13-րդ անգամ միավորեց կինոն, թատրոնը և երաժշտությունը 20:2631 Օգս, 2026
  • Նեպալում սպասվում են նոր սողանքներ 20:2031 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 31. 2026 20:1331 Օգս, 2026
  • Երկու տարում ՀՀ օդային տարածքով թռիչքներն ավելացել են 3.5 անգամ 20:0031 Օգս, 2026
  • Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ հակամարտության խաղաղ կարգավորման. Փեզեշքիան 19:5331 Օգս, 2026
  • Ղրղզստանը և Չինաստանը 32 փաստաթուղթ են ստորագրել 19:4231 Օգս, 2026
  • Նոր ու հարմարավետ պայմաններ՝ Ծաղկունքի բուժամբուլատորիայում 19:3631 Օգս, 2026
  • Լեհաստանում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ների արտադրության գործարանում 19:2831 Օգս, 2026
  • Սպինալ մկանային ատրոֆիա. ինչպե՞ս կանխել հիվանդության զարգացումը 19:2231 Օգս, 2026
  • Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար 19:1531 Օգս, 2026
  • Լիդիան Արմենիան տարեկան 100 միլիոն դոլարից ավելի հարկ կվճարի պետբյուջե 19:1131 Օգս, 2026
  • Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում 19:0531 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանի օդային տարածքով թռիչքներն ավելանում են․ երեք հիմնական պատճառ 19:0031 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում 18:5731 Օգս, 2026
  • Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումը շարունակվում է. CENTCOM 18:4831 Օգս, 2026
  • Փրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացուն 18:3931 Օգս, 2026
  • Չափաքանակից ավելի որս՝ ԲԸՏՄ-ն առգրավել է 2 որսորդական հրացան 18:3131 Օգս, 2026
  • Կետերի թագուհին հեռացավ. Ճապոնիայում կյանքից հեռացել է Յայոյի Կուսաման. «Այլ լուրեր» 18:2431 Օգս, 2026
  • ԱՍՀՆ-ն վերանվանվում է աշխատանքի և բարեկեցության նախարարություն. նախագահը ստորագրել է օրենք 18:1231 Օգս, 2026
  • Հիանալի հանդիպում եմ ունեցել ՀՀ վարչապետի հետ. Հնդկաստանի վարչապետի հայերեն գրառումը 18:0731 Օգս, 2026
  • ԵՄ-ն մտադիր է շարունակել ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը՝ Իրանի վրա ճնշում գործադրելու համար. Եվրահանձնաժողով 18:0031 Օգս, 2026
  • Արարատ Միրզոյանը Բիշքեկում կարճատև զրույց է ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ 17:5231 Օգս, 2026
  • Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսվում են պլանային կանխարգելիչ աշխատանքներ 17:4431 Օգս, 2026
  • Փոխըմբռնման հուշագիր՝ ԿԳՄՍ նախարարության և Գյոթե ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի միջև 17:3531 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 17:2631 Օգս, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է Բագրատաշենի անցակետ 17:1731 Օգս, 2026
  • Այն, ինչ տեղի ունեցավ Պրահայից հետո և նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ, հայաստանյան նորագույն պատմության սկիզբն է. ՀՀ նախագահը՝ Ֆրանսիայի դեսպանին 17:0731 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Ամուլսարի համայնքներին «Լիդիան Արմենիա»-ն տարեկան մինչև 9 մլն դոլար կհատկացն 17:0031 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015