Բուլղարիայի Բուրգաս քաղաքում ավարտվել է մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
Մրցումային վերջին օրը՝ 10 մ օդամղիչ ատրճանակ, մինչև 18 տարեկան տղաների տրիո մրցաձևում, Արմեն Գևորգյանը, Հայկ Սարգսյանը և Արտակ Ամիրյանը 880,2 միավոր արդյունքով նվաճել են բրոնզե մեդալ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:
Այսպիսով՝ Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով։