Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը («Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը): Երթևեկության և հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխության վերաբերյալ քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանից: