ԱԺ չորս հանձնաժողովի նախագահի տեղակալները հայտնի են: «Քաղաքացիական պայմանագիրը» կողմ է քվեարկել ընդդիմության թեկնածուներին, մինչդեռ ընդդիմադիրները դեմ են քվեարկել կառավորող ուժի թեկնածուներին: Քննարկումներն առանց միջադեպերի չեն անցել, Էդգար Ղազարյանն է որոշել մասնակցել ընթացող նիստերին և հարցեր տալ մեծամասնության թեկնածուներին: ՔՊ-ից կոչ են արել ընդդիմադիրներին ապահովել, որ Ղազարյանը չխանգարի նիստերը:
Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան