«Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազք մրցաշարին կմասնակցի 16 թիմ՝ Եվրոպայից, Ասիայից, Մերձավոր Արևելքից, մասնակիցների կազմում նաև Հայաստանի թիմն է: 4 օրում՝ սեպտեմբերի 10-13-ը, հեծանվորդները կանցնեն 587 կմ:
«Tour of Armenia»-ն մեզ համար պարզապես նախագիծ չէ, այն մեր ռազմավարական մոտեցումների արտացոլումն է, մամուլի ասուլիսում նշել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Մանրամասները՝ Էմմա Վարդանյանի ռեպորտաժում: