Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ սեպտեմբերի 7-ից դադարեցվել են Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները։
Որոշման հիմքում սեպտեմբերի 3-ին Քոչարյանի ներկայացրած հրաժարականի դիմումն է։
Հիշեցնենք՝ Վիգեն Քոչարյանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր էր ընտրվել 2024 թվականի հոկտեմբերին։
2015-2019 թվականներին նա զբաղեցրել է ՀՀ արդարադատության փոխնախարարի պաշտոնը, իսկ 2019 թվականին Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ։