Դպրոցից մեզ ծանոթ աշխարհի քարտեզները զգալիորեն աղավաղում են մայրցամաքների և երկրների իրական չափերը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:
Դրանց վրա հյուսիսային լայնություններում գտնվող երկրները չափազանց մեծ են երևում, իսկ հասարակածային շրջանները՝ փոքր։ Օրինակ՝ Գրենլանդիան գրեթե Աֆրիկայի չափ է թվում, մինչդեռ իրականում Աֆրիկան մոտ 14 անգամ մեծ է։
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ «քարտեզը երբեք լիովին չեզոք չի լինում» և ժամանակն է վերականգնել «ճանաչողական արդարությունը»։
Ֆրանսիական դիվանագիտությունը պաշտոնապես անցնում է Էկերտ IV (Eckert IV) պրոյեկցիային։ Այս քարտեզներում Ֆրանսիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը համեմատաբար ավելի փոքր կերևան, իսկ Աֆրիկան և Լատինական Ամերիկան՝ իրենց իրական տարածքային համամասնություններին շատ ավելի մոտ։
Միաժամանակ ՄԱԿ-ում ընդունվել է «Ուղղել քարտեզը» («Correct the Map») պատմական բանաձևը, որին աջակցել է 164 երկիր։ ՄԱԿ-ը անցնում է Equal Earth («Հավասար Երկիր») քարտեզագրական պրոյեկցիային։