Երևանյան լճին հարակից ձորում բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։01-ին։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել էր, որ այրվում է խոտածածկույթ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։55-ին, մարվել՝ 15։14-ին։