Նորք խնամքի կենտրոնը կնորոգվի, կենտրոնը նախատեսված է 225 շահառուի համար: Նախատեսվում է «Նորք» և «Հաղթանակ» խնամքի շուրջօրյա կենտրոնների միավորում, խնայված միջոցները կուղղվեն շահառուների խնդիրների լուծումը: Կառավարության հնգամյա ծրագրում ամրագրված է խնամքի կենտրոններում ընտանեկան միջավայրին մոտ պայմանների ստեղծում, նաև հնարավորության դեպքում՝ շահառուների վերադարձ ընտանիքներ:
Հեղինակ՝ Մայա Խաչատրյան