Եվրամիությունը «պաշտոնապես միացել է» Միացյալ Նահանգների կողմից Իրանի դեմ տնտեսական ճնշման արշավին՝ «Տնտեսական վտարանդի» գործողությանը: ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Վաշինգտոնը գնահատում է այդ վճռական դիրքորոշումը:
«Միացյալ Նահանգներն ամուր կանգնած է իր դաշնակիցների կողքին՝ երաշխավորելու, որ իրանական ռեժիմը չի կարողանա համաշխարհային ֆինանսական համակարգն օգտագործել իր միջուկային հավակնությունների, ռազմական ծրագրերի և ահաբեկչական խմբավորումներին ֆինանսավորելու համար»,- շեշտել է Սքոթ Բեսենթը: Նա զգուշացրել է՝ կանգ չեն առնի, մինչև չհասնեն նախանշված բոլոր նպատակներին:
Բրյուսելը պատրաստ է անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ՝ նպաստելու իր անվտանգությանը, նաև Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը: Միևնույն ժամանակ, եվրոպական կողմը կարևորում է դիվանագիտական ջանքերը և խաղաղ կարգավորումը:
Մանրամասները՝ տեսաշարում: