Հայաստանի համար բացվում է ոչ միայն Եվրամիության շուկան: Այս տարի արդեն Արաբական Միացյալ Էմիրություններ մեր երկրից 60 տոննա ձուկ-ձկնամթերք է արտահանվել, այն դեպքում, երբ նախորդ ամբողջ տարվա ընթացքում արտահանվել է 10 տոննայից քիչ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հավաստիացնում են, որ բոլոր ուղղություններով բավարար աշխատանք է կատարվում արտահանման աճին նպաստելու համար:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում: