«Քվանտա» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի 4-րդ սերունդը շուտով կսկսի իր ուսումնական ճանապարհը։
Այս մասին հայտնում է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը։
2026–2028 թվականներին ծրագրում ուսանելու և մագիստրոսի աստիճան ստանալու համար օգոստոսի 28-ին ընդունելության քննություններն է հանձնել դիմորդների վերջին խումբը։ Ընդհանուր առմամբ քննություններին մասնակցել է 21 դիմորդ։
Քննություններն անցկացվեցին Երևանի պետական համալսարանում՝ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից վերանորոգված և ժամանակակից պայմաններով կահավորված դասասենյակում։
Հիշեցնենք, որ 2025 թվականից «Քվանտա» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Երևանի պետական համալսարանի հետ համատեղ։