Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ հենց Ռուսաստանը և Ուկրաինան պետք է որոշեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը։ Այդ մասին նա ասել է Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում։
«Այնուամենայնիվ, վերջ ի վերջո և ամենից առաջ, այս խնդիրը պետք է լուծեն հակամարտության մեջ ներքաշված երկրները։ Այս մոտեցումը ճիշտ է»,- շեշտել է Կրեմլի ղեկավարը: Նա հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումները շարունակվում են, ամենից առաջ՝ հատուկ ծառայությունների մակարդակով։ «Թե որքանով են դրանք հանգեցնում հաշտության համաձայնությանը, այժմ դժվար է ասել՝ նկատի ունենալով վերջերս Ուկրաինայի ղեկավարության հայտարարությունները։ Բայց շփումներն իրոք կան, դրանք շարունակվում են ընթացիկ ռեժիմով»,- ասել է Պուտինը: Նրա խոսքով՝ Մոսկվան շփումներ է պահպանում նաև Վաշինգտոնի հետ: Ռուսաստանի նախագահի կարծիքով՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը տրամադրված է կառուցողական աշխատանքի:
Դաշնության նախագահը նաև վստահեցրել է, որ այսօր չկա որևէ սցենար, որը կպահանջեր զորահավաք անցկացնել Ռուսաստանում: Վերջին շաբաթներին Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ըստ հետախուզական տվյալների՝ Ռուսաստանը սեպտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո պատրաստվում է զորահավաքի։
Մանրամասները՝ տեսաշարում: