Վաշինգտոնյան գագաթնաժողովից ի վեր մենք ապրում ենք խաղաղության պայմաններում. Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիա տեղի չի ունեցել՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:
Նրա խոսքով՝ կառավարությունների և հասարակությունների միջև երկխոսությունն այդ օրվանից ի վեր շարունակվել է, մեկնարկել են առևտրատնտեսական կապերը, զարգանում են փոխկապակցվածության և հաղորդակցությունների ոլորտում նախագծերը:
«Միևնույն ժամանակ, մեր հասարակություններից ակնկալվում է, որ նրանք այլ ապագա տեսնեն։ Սա իսկապես պատմական հնարավորություն է, սակայն խաղաղությունը ստեղծվում է ոչ միայն քաղաքական համաձայնագրերով։ Խաղաղությունը պետք է տեսանելի ու շոշափելի դառնա գետնի վրա, մարդկանց առօրյա կյանքում»,- նշել է Ամիրբեկովը: