Վարչապետն այցելել է նոր կառուցված դպրոցներ, ծանոթացել կրթական հաստատությունների պայմաններին: Պետության ղեկավարի առաջին կանգառը եղել է Երևանի համար 139 ավագ դպրոցը: Այստեղ Փաշինյանը ելույթ է ունեցել, ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որ դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ: Վարչապետը նորակառույց դպրոցներ է այցելել նաև Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում:
Հեղինակ՝ Մայա Խաչատրւյան