Հաստատվել է Հայաստանում սեպտեմբերի 10-13-ն անցկացվելիք Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի տարբերանշանը: Այն միավորում է հեծանվասպորտի երեք առանցքային հատկանիշ՝ արագություն, շարժում և ուղղություն։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Գործարկվել է նաև մրցաշարի պաշտոնական կայքը՝ tour-of-armenia.com:
Մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 10-13-ը:
Ժամանակացույցը՝
-
սեպտեմբերի 10-ին՝ Գավառ–Մեծ Մասրիկ՝ 135 կմ,
-
սեպտեմբերի 11-ին՝ Կիրանց–Ստեփանավան՝ 176 կմ,
-
սեպտեմբերի 12-ին՝ Մարտունի–Դիլիջան (Պարզ լիճ)՝ 164 կմ,
-
սեպտեմբերի 13-ին՝ Երևան՝ 110 կմ՝ 10 շրջապտույտով:
Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքին կմասնակցի 16 թիմ՝ յուրաքանչյուրում 6 հեծանվորդ։
Մասնակիցների թվում կլինեն թիմեր և մարզիկներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Ճապոնիայից, Իտալիայից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Թաիլանդից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Չեխիայից, Գերմանիայից և այլն: Մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի թիմը:
Ընդհանուր առմամբ՝ Հայաստան կժամանի ավելի քան 300 պատվիրակ՝ ներառյալ մարզիկներ, թիմերի ներկայացուցիչներ, մրցավարներ և մրցաշարի կազմակերպմանն ու անցկացմանը ներգրավված այլ մասնագետներ:
Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի պաշտոնական էջերը սոցիալական ցանցերում: