Բիշքեկում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Համբարձումյանը։
Ավելի վաղ
հայտնի էր դարձել, որ երկրների ղեկավարները սեպտեմբերի 1-ին հանդիպելու են Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում։
Պուտինի օգնական Յուրի Ուշակովը նշել էր, որ հանդիպման ընթացքում կողմերը անդրադառնալու են Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ձգտմանը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում համագործակցությանը։