Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը փոփոխվել և լրացվել է, նաև նրա նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում: Առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափի փողերի լվացման ենթադրյալ դեպքերի առիթով նախաձեռնված քրվարույթով խուզարկություններ են իրականացվել Խաչատրյանի, նրա որդու բնակարաններում, նրանց հետ փոխկապակցված 21 ընկերությունների գրասենյակներում: Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: