• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանը և ԱՄՆ-ը փոխադարձ հարվածներ են հասցրել. «Հարևաններ» Իրանը և ԱՄՆ-ը փոխադարձ... 19:47
Նոր հայց Գարեգին Բ-ի դեմ․ հոգևորականի հայտարարությունը Նոր հայց Գարեգին Բ-ի... 19:46
Օրը՝ 60 վայրկյանում | 31.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 31.08.2026 20:33
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Գիտելիք ստացիր և օգտագործիր այն ի նպաստ այլոց․ Գլխավոր դատախազը մասնակցել է «Հերացի» ավագ դպրոցի միջոցառմանը
Հասարակություն
16:5601 Սեպ, 2026

Գիտելիք ստացիր և օգտագործիր այն ի նպաստ այլոց․ Գլխավոր դատախազը մասնակցել է «Հերացի» ավագ դպրոցի միջոցառմանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հրավերով, հյուրընկալվել է ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում և ներկա եղել ուսումնական տարեսկիզբն ազդարարող միջոցառմանը:

Հիշեցնենք, որ Դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայցի շրջանակում ուսումնասիրել էր ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցին պատկանած, սակայն 19 տարի առաջ օրենքի խախտմամբ մասնավորեցված 555 քմ մակերեսով տարածքի կադաստրային գործն ու պետշահերի պաշտպանության հայց էր ներկայացրել իրավասու դատարան: 2026 թվականի օգոստոսի 27-ին, Դատախազությունը տարածքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու նպատակով, հաշտության համաձայնություն էր ներկայացրել դատարանի հաստատման, որի՝ օրեր անց հաստատումից ու օրինական ուժի մեջ մտնելուց հետո, տարածքը կվերադարձվի «Հերացի» ավագ դպրոցին:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորել է աշակերտներին և ուսուցիչներին՝ Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ և նշել. «Ձեր երազանքները կարող են իրականանալ, եթե դրանք հենված լինեն համակարգված գիտելիքի, կարգապահ կեցվածքի, ամենօրյա աշխատասիրության և նվիրյալ ուսուցիչների միասնության վրա: Ձեր կրթությունը մեծ նշանակություն ունի մեր պետության համար: Կառավարությունն ամբողջովին վերակառուցեց այս կրթահամալիրը՝ պահպանելով շենքի ճակատային հատվածը, որ իմանանք, որ մենք պատմություն ունենք, արմատներ ունենք, ուսուցիչներ ունենք: Այսօր ևս պետությունը ձեռնամուխ եղավ, որ այս համալիրը վերականգնի իր ամբողջականությունը: Մեր պատվավոր հյուրը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է, ում ղեկավարած կառույցի՝ Դատախազության ջանքերով վերականգնվեց «Հերացի» ավագ դպրոցի ամբողջականությունը: Շնորհավորում եմ բոլորիս, որովհետև մեկ ամիս անց դպրոցի ամբողջ տարածքը վերականգնված կլինի, որին ձգտում էինք երկար ժամանակ»:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհավորել է աշակերտներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և անդրադարձել ոչ միայն գիտելիքի կարևորությանը, այլև Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքին՝ որպես դրա օրինակ ներկայացնելով «Հերացի» ավագ դպրոցի հարակից տարածքի շուրջ տարիներ շարունակ առկա իրավական վեճի լուծումը։

Աննա Վարդապետյանը նշել է, որ թեև բժշկությունն ու իրավագիտությունը առաջին հայացքից կարող են հեռու մասնագիտություններ թվալ, իրականում երկուսն էլ գործ ունեն մարդու հետ։

«Ձեր մի մասն ապագա բժիշկներ են, Ձեզ իրավաբանությունը շատ հեռու մասնագիտություն է թվում, բայց իրականում մեր մասնագիտությունները շատ նման են․ մենք՝ երկուսս էլ գործ ունենք մարդու հետ»,- ասել է Գլխավոր դատախազը։

Անդրադառնալով դպրոցի հարակից տարածքի շուրջ առկա իրավական խնդրին՝ Աննա Վարդապետյանը նշել է, որ տարիներ առաջ նշված տարածքը ձեռք էր բերել մասնավոր անձ, ինչի հետևանքով ստեղծվել էր իրավական բարդ իրավիճակ․ քաղաքացին ուներ իր ակնկալիքը գործարքից, իսկ դպրոցը և աշակերտական հանրությունը՝ իրենց ակնկալիքը։ «Խնդիրն ուսումնասիրելու ընթացքում, հաճախ հնչում էր այն գնահատականը, որ իրավական վեճն անլուծելի է։ Եվ այսօր ուրախությամբ ցանկանում եմ փաստել, որ երիտասարդ դատախազներն արեցին այն, ինչ բոլորն ասում էին՝ անհնար է։ Եվ ինչպես դա արեցին՝ արեցին, որովհետև ունեին գիտելիք»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը՝ հավելելով, որ այսօր, երբ խոսում ենք գիտելիքի մասին, ոչ ոք չի բացատրում՝ ինչ է նշանակում գիտելիք, միայն ասում են՝ սովորիր:

«Ես ասում եմ գիտելիք ստացիր: Իհարկե, սովորիր, սովորիր այն անհրաժեշտը, որ տալիս է դպրոցը, բայց սովորելու աստիճանին կանգնելուց հետո, գիտելիք ստացիր բոլոր այն աղբյուրներից, որոնք այսօր հասանելի են: Եվ այդ ստացած գիտելիքդ օգտագործիր ի նպաստ այլոց, որովհետև մենք արժևորվում ենք միմյանց միջոցով: Այսօր ես այստեղ կանգնած չէի լինի, եթե իմ թիկունքում կանգնած չլիներ 700-ից ավելի անձից բաղկացած համակարգ, որը կատարել է աշխատանք, որի արդյունքն ու բարիքները ստանալու եք Դուք»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազն ու մեջբերելով ռեկտոր Մուրադյանի խոսքը, հավելել՝ «աշխարհը կմնա կանգուն, քանի դեռ մեզնից ամեն մեկն ունի ուսուցիչ»:

Դիտումների քանակ21
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • 37 տարվա պարային ուղի 17:3501 Սեպ, 2026
  • Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը 17:2601 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահը և Հնդկաստանի Ազգային պաշտպանության քոլեջի ղեկավարը բարձր են գնահատել պաշտպանական ոլորտում երկու երկրի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը 17:1801 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿ 17:1101 Սեպ, 2026
  • Պուտինը կարևորել է, որ միջազգային պրակտիկայից բացառվի զինված հակամարտությունների հրահրումը 17:0101 Սեպ, 2026
  • Գիտելիք ստացիր և օգտագործիր այն ի նպաստ այլոց․ Գլխավոր դատախազը մասնակցել է «Հերացի» ավագ դպրոցի միջոցառմանը 16:5601 Սեպ, 2026
  • ԱԳՆ-ն պաշտոնապես վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն 16:4501 Սեպ, 2026
  • Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Իրանը միշտ հավատարիմ է եղել միջազգային իրավունքի սկզբունքներին. Փեզեշքիան 16:4401 Սեպ, 2026
  • Այսօրվանից վարորդական իրավունքի տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով 16:3901 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել է 16:2901 Սեպ, 2026
  • Թուրքիան վճռորոշ դիրք է զբաղեցնում էներգետիկ ուղիների դիվերսիֆիկացման գործում. Էրդողան 16:2101 Սեպ, 2026
  • 25-օրյա վարժական հավաքները կարևոր դեր ունեն պահեստազորայինների պատրաստության գործում. Պապիկյան 16:1401 Սեպ, 2026
  • Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխատում ենք միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում՝ TRIPP-ի իրագործմամբ. Փաշինյանը՝ Բիշքեկում 16:1101 Սեպ, 2026
  • Ռուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղիների հարցերով. Բելոզյորով 16:0101 Սեպ, 2026
  • Այսօր ես հանդիպում կունենամ Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան 15:5301 Սեպ, 2026
  • Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի. Ալիև 15:4801 Սեպ, 2026
  • Հայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը. վարչապետը՝ ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը 15:4001 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը խորացնելու հնարավորությունները 15:3601 Սեպ, 2026
  • Դիրքերի կահավորման աշխատանքները մշտապես Պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում են 15:3301 Սեպ, 2026
  • Նոր ուսումնական տարին` նոր ակնկալիքներով. Արաքսիա Սվաջյանն այցելել է դպրոցներ 15:2401 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր․ ՊՆ 15:1201 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | TRIPP-ի շուրջ նոր քննարկում․ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ սենատորի պատվիրակությանը 15:0001 Սեպ, 2026
  • Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում 14:3201 Սեպ, 2026
  • Դատախազի որոշմամբ՝ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում 14:1701 Սեպ, 2026
  • Նվաստացումը, բռնությունն ու շահագործումը մեր արժեքների մաս չեն. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել 13:5901 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է. ՔԿ 13:4601 Սեպ, 2026
  • Տեսական ֆիզիկայի միջազգային գիտաժողով՝ Երևանում 13:3401 Սեպ, 2026
  • Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է 13:0701 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու Վիետնամի փոխնախագահը կարևորել են քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերի հետևողական զարգացումը 13:0401 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Տարածաշրջանի համար կենսական է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը. Էրդողան 13:0001 Սեպ, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 12:5301 Սեպ, 2026
  • «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթ 12:3901 Սեպ, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի նախագահին ընդունել Մոսկվայում. Պեսկով 12:2901 Սեպ, 2026
  • Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում․ իրականացվել են խուզարկություններ 12:2301 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 12:1601 Սեպ, 2026
  • Ի գիտություն աշխարհի 50 լավագույն բուհերում սովորող ՀՀ քաղաքացիների 12:0301 Սեպ, 2026
  • Անկարան կշարունակի իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործում. Էրդողան 11:5701 Սեպ, 2026
  • Պուտինը և Մոդին Բիշքեկում քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունները 11:4801 Սեպ, 2026
  • Հայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը առավել ակտիվ ընթացք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետին 11:4301 Սեպ, 2026
  • ՇՀԿ+ ձևաչափի հանդիպումից առաջ տեղի է ունեցել դիմավորման և համատեղ լուսանկարի արարողություն 11:4001 Սեպ, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում 11:2701 Սեպ, 2026
  • Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Պակիստանի ԱԳ նախարարի հետ 11:1301 Սեպ, 2026
  • Ուժեղ և արդյունավետ պետության հիմքում կրթված, մտածող և պատասխանատու քաղաքացին է․ ՊԵԿ նախագահի ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ 11:1101 Սեպ, 2026
  • Հայաստանում գործարկվել է ԹՐԻՓՓ ծրագրի պաշտոնական ֆեյսբուքյան էջը 11:0401 Սեպ, 2026
  • Տավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆ 10:5701 Սեպ, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվ 10:3501 Սեպ, 2026
  • Շարունակելու եմ ուշադրության կենտրոնում պահել կրթության իրավունքի լիարժեք իրացման, մարդակենտրոն կրթական միջավայրի ապահովման հարցերը․ ՄԻՊ 10:2101 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | 770 ավիաընկերություն օգտվել է ՀՀ օդային տարածքից. թռիչք-վայրէջքների աճը 7.5 տոկոս է 10:0001 Սեպ, 2026
  • «ՕՌԱՆԺ ՕԻԼ»-ի 10 լցակայան կապարակնքվել է․ շուրջ 9 մլն դրամի չափով տուգանք է նախատեսվում 09:5801 Սեպ, 2026
  • Ռազմական ակադեմիայի նոր կուրսանտները երդվել են 09:4801 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը 09:4001 Սեպ, 2026
  • «Էվոկաբանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 5 մլրդ 484 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 09:3001 Սեպ, 2026
  • Հանդիպում ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ․ Նիկոլ Փաշինյան 09:2401 Սեպ, 2026
  • Բիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը 09:1801 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ը Տավուշում այցելել է ՊՆ զորամաս և հանդիպել զինծառայողների հետ 09:0901 Սեպ, 2026
  • Ուիլյամ Սարոյան. «Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից» 09:0001 Սեպ, 2026
  • «Գիտելիքն է անխոցելի վահանն ու զարգացման ուղու բոլոր դռների բանալին»․ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորի ուղերձը 08:5101 Սեպ, 2026
  • Գիտելիքի օրվա առթիվ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հիշեցնում է կրթական հաստատություններում տվյալների պահպանության մասին 08:4001 Սեպ, 2026
  • Բիշքեկում օրը սկսեցինք 31 կմ հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան 08:3301 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի պատվիրակությանը 08:3001 Սեպ, 2026
  • Նոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներին 08:2401 Սեպ, 2026
  • Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրը 08:2001 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1301 Սեպ, 2026
  • Ախուրյանում գազամատակարարման ընդհատումներ կլինեն․ հասցեներ 00:3001 Սեպ, 2026
  • Հեռանում եմ հպարտությամբ, հիմա ես կլինեմ ձեզնից մեկը․ Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում 00:0101 Սեպ, 2026
  • ԲՏԱ նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է ԱԲ միջազգային օլիմպիադայի մեդալակիրներին 23:3131 Օգս, 2026
  • 20 օրում պարզել են, որ խողովակը զոդել հնարավոր չէ. Հովտաշատի մի մասը զրկված է ջրից 23:1531 Օգս, 2026
  • Իրանը հավատարիմ է ԱՄՆ-ի հետ հակամարտության դիվանագիտական լուծմանը. Փեզեշքիան 23:0031 Օգս, 2026
  • COP17-ի հետհաշվարկը սկսված է․ Երևանում տեղադրվել է խորհրդանշական թիթեռը 22:5631 Օգս, 2026
  • ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցին կվերադարձվի 555 քմ հողատարածքը 22:5131 Օգս, 2026
  • Խաչատուր Հակոբյանը Հայաստանը կներկայացնի Global Esports Games 2026-ում 22:4331 Օգս, 2026
  • Պուտին-Փաշինյան հանդիպումը հիանալի հնարավորություն է երկկողմ օրակարգը քննարկելու համար․ Պեսկով 22:3331 Օգս, 2026
  • ՀՀ և Ադրբեջանի առաջնորդները կշարունակեն տևական խաղաղության ամրապնդման աշխատանքները 22:3031 Օգս, 2026
  • Արարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ 22:1231 Օգս, 2026
  • Հարցազրույց Արարատ Միրզոյանի հետ 21:5531 Օգս, 2026
  • Նոյեմբերյան համայնքի ղեկավարը ձերբակալվել է․ Հակակոռուպցիոն կոմիտե 21:5131 Օգս, 2026
  • «Մենք ձեր կարիքը շատ ունենք»․ առողջապահության նախարարությունը աշխատանքի է հրավիրում արտերկրում ուսումն ավարտած երիտասարդներին 21:3931 Օգս, 2026
  • Բիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանը 21:1931 Օգս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | Մեկ օրում երեք կարևոր հանդիպում․ Փաշինյանի բիշքեկյան օրակարգը 21:0031 Օգս, 2026
  • Իսրայելը և Հունաստանը ստորագրել են 3 միլիարդ եվրոյի զենքի գործարք 20:5931 Օգս, 2026
  • Աֆղանստանն ԱՄՆ-ին առաջարկել է հասանելիություն իր հանքային ռեսուրսներին 20:5431 Օգս, 2026
  • Բիշքեկում տեղի ունեցավ համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությունը, Հայաստանի մարզիկները ևս խաղերին մասնակցում են. Փաշինյան 20:4931 Օգս, 2026
  • Օգոստոս 31-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4531 Օգս, 2026
  • Ձեռագործ կախազարդեր՝ թափոնից և հին իրերից 20:3931 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 31.08.2026 20:3331 Օգս, 2026
  • «ՖՐԵՍԿՈ»-ն 13-րդ անգամ միավորեց կինոն, թատրոնը և երաժշտությունը 20:2631 Օգս, 2026
  • Նեպալում սպասվում են նոր սողանքներ 20:2031 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 31. 2026 20:1331 Օգս, 2026
  • Երկու տարում ՀՀ օդային տարածքով թռիչքներն ավելացել են 3.5 անգամ 20:0031 Օգս, 2026
  • Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ հակամարտության խաղաղ կարգավորման. Փեզեշքիան 19:5331 Օգս, 2026
  • Ղրղզստանը և Չինաստանը 32 փաստաթուղթ են ստորագրել 19:4231 Օգս, 2026
  • Նոր ու հարմարավետ պայմաններ՝ Ծաղկունքի բուժամբուլատորիայում 19:3631 Օգս, 2026
  • Լեհաստանում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ների արտադրության գործարանում 19:2831 Օգս, 2026
  • Սպինալ մկանային ատրոֆիա. ինչպե՞ս կանխել հիվանդության զարգացումը 19:2231 Օգս, 2026
  • Սամվել Գրիգորյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար 19:1531 Օգս, 2026
  • Լիդիան Արմենիան տարեկան 100 միլիոն դոլարից ավելի հարկ կվճարի պետբյուջե 19:1131 Օգս, 2026
  • Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում 19:0531 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանի օդային տարածքով թռիչքներն ավելանում են․ երեք հիմնական պատճառ 19:0031 Օգս, 2026
  • Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում 18:5731 Օգս, 2026
  • Իրանի նավահանգիստների ծովային շրջափակումը շարունակվում է. CENTCOM 18:4831 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015