Սիրելի՛ երիտասարդ, տարկետման իրավունքով սովորել ես աշխարհի 50 լավագույն բուհերից մեկում, ավարտել ես ուսումնառությունդ և վերադարձել ես Հայաստան, ապա հիմա հե՛նց պահն է դիմելու պետական մարմիններում աշխատանքի համար։ Այս մասին տեսանյութ է տարածել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Կառավարության որոշման համաձայն՝ Առողջապահության նախարարությունը հրապարակել է այն ցանկը, որտեղ ներգրավվելով աշխատանքի՝ դուք կարող եք երեք տարի աշխատել, փորձառություն կուտակել, նպաստել Հայաստանի զարգացմանը, իրագործել ձեր մասնագիտական երազանքները և օգնել նաև մեզ։
Համեցե՛ք Առողջապահության նախարարություն՝ աշխատանքի։ Սիրելի՛ երիտասարդներ, մենք ձեր կարիքը շատ ունենք»,-նշել է նա։