Ոստիկանությունը հետևողական պայքարում է ապօրինի զենքերը շրջանառությունից դուրս բերելու համար, և արդյունքն ակնհայտ է: Իրավապահները բացատրական, կանխարգելիչ աշխատանք են տանում, ապօրինի զենք-զինամթերքն ինքնակամ հանձնողների համար խրախուսական նորմեր են սահմանված: Շատերը ինքնուրույն հանձնում են օրենքով չսահմանված կերպով պահվող զենքը, իսկ բարեկամական հորդորներն անտեսողներից ոստիկանությունն արդեն առգրավում է զենքը և նրանց պատասխանատվության ենթարկում:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան