Գյումրիում դեսպանահավաքի քննարկումները եզրափակվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպման ու կատարելագործման թեմաներով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի Ֆեյսբուքի էջից:
«Նախարար Միրզոյանը մի շարք գործընկերների պարգևատրել է ճգնաժամային իրավիճակում ՀՀ քաղաքացիներին աջակցության գործընթացում իրականացված ծավալուն աշխատանքների համար»,- ասված է գրառման մեջ:
Տեսանյութը՝ ստորև:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Գյումրիում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում օգոստոսի 30-ին քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպման, այդ թվում՝ իրավական, ֆինանսական և վարչատնտեսական բնույթի հարցեր: