Բիշքեկում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին կմասնակցի 17 պետության ղեկավար, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և այլ առաջնորդներ: Այդ մասին հայտնել է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Մասնակիցների թվում են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովը:
Հաղորդվում է, որ մասնակիցները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային օրակարգը, ՇՀԿ-ի հետագա զարգացումը, ինչպես նաև համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, տրանսպորտային, թվային, բնապահպանական և հումանիտար ոլորտներում: Ակնկալվում է, որ գագաթնաժողովում կընդունվի կազմակերպության 25-ամյակին նվիրված հռչակագիր, մի շարք որոշումներ և թեմատիկ հայտարարություններ:
Կազմակերպության անդամ պետությունների խորհրդի նիստը տեղի կունենա Ղրղզստանի մայրաքաղաքում՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը: