Բաղրամյանի նախկին համայնքապետը կեղծ աճուրդ է կազմակերպել և համայնքապատկան գույքը դարձրել իր ընտանիքի սեփականությունը: Նախկին պաշտոնյայի մասով վարույթն անջատվել ու մեղադրանքն ուղարկվել է դատախազին: Ինչ վերաբերում է հանցակիցներին, ապա փորձաքննության կեղծ տվյալ ներկայացրած փորձագետի և ավագանու 3 անդամի նկատմամբ որոշում է կայացվել չհարուցել հանրային քրեական հետապնդում՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Իսկ կեղծիքին նպաստած սանիկի և ավագանու մեկ այլ անդամի մասով քննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: