Օգոստոսի 28-ին կեսօրից հետո, 29-31-ը, սեպտեմբերի 1-ին՝ գիշերը և կեսօրից հետո հանրապետության շրջանների մեծ մասում, սեպտեմբերի 2-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 28-31-ը, սեպտեմբերի 1-2-ը առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 28-31-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
.jpg)
Երևանում օգոստոսի 28-ին կեսօրից հետո, 29-31-ը և սեպտեմբերի 1-2-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։
.jpg)