Կառավարության որոշմամբ թույլատրվել է Շիրակի մարզի Արթիկ համայնքի Արթիկ քաղաքի Ազատության հրապարակում գտնվող «Հուշակոթող` երկրորդ աշխարհամարտում զոհվածներին» հանրապետական նշանակության հուշարձանի՝ քաղաքի Սասունցի Դավթի 27 հասցե տեղափոխումը:
Ըստ հիմնավորման՝ Հայրենական մեծ պատերազմի զոհերի՝ մոնումենտալ արվեստի հուշարձանի նյութական պահպանության լավագույն շահն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել հուշարձանի տեղափոխումը հանրության համար հասանելի, բարենպաստ տեսողական ընկալման պայմաններ ապահովող համահունչ և հարմարավետ միջավայր:
Որոշմամբ առաջարկվում է վերջինիս տեղափոխումը Բարեկամության այգի՝ կատարելով հիմնանորոգման աշխատանքներ: Բարեկարգվելու է տվյալ տարածքը և լինելու է ավելի հարմարավետ, մեծ տարածքով՝ մարդկանց այցելության համար: Արդյունքում այգին կլինի բարեկարգված, ընդլայնված և տեղափոխվող հուշապատը կլինի իր նախկին պատմական տեսքով: