• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Փեզեշքիանը մուսուլմանական երկրներին անվտանգության դաշինք ձևավորելու կոչ է արել. «Հարևաններ» Փեզեշքիանը մուսուլմանական երկրներին անվտանգության... 20:05
Օրը՝ 60 վայրկյանում | 26.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 26.08.2026 20:33
Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ 11:58
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ում վարույթում եղել են և չեն արժանացել ընթացքի, պետք է բացատրություն տան ՀՀ ժողովրդին. Փաշինյանը՝ նախկին պաշտոնյաների գործերի մասին
Քաղաքականություն
13:4127 Օգս, 2026

Ում վարույթում եղել են և չեն արժանացել ընթացքի, պետք է բացատրություն տան ՀՀ ժողովրդին. Փաշինյանը՝ նախկին պաշտոնյաների գործերի մասին

Եթե խոսքը բարկանալու մասին է՝ ես ամսի 24-ին չեմ բարկացել, ես վաղուցվանից բարկացած եմ։ Բա ինչո՞ւ այդ բարկացումը արտահայտություն չի գտել։ Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե ինքը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հայտարարություններ արել է Քոչարյանի որդի, ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի հետ վիճաբանությունից հետո:

«Նախ՝ ես, ոչ որպես վարչապետ, որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր դատաիրավական համակարգի այն անձանց, ովքեր այս ամեն ինչը ի ցույց են դրել հանրությանը իրավական տեսանկյունից»,- նշեց վարչապետը։

«Բայց ես ուզում եմ էլի մենք վերադառնանք։ Հիմա էլ ուզում եմ հարցադրում անել։ Բայց ես, էլի որպես ՀՀ քաղաքացի, ո՛չ որպես վարչապետ, հարցեր ունեմ։ Բա էս փաստերի հետ 8 տարի, հլը չեմ ասում՝ 17-18 տարի, Հայաստանի իրավապահ մարմինները ո՞նց են առնչվել։ Օրինակ՝ այն քննիչները, այն դատախազները, այն օպերատիվ աշխատողները, այս փաստերի մասին իմացել են, չէ՞։ Ո՞նց են արձագանքել իրենք։ Օրինակ՝ իմացե՞լ են, որ «Տոյոտա Երևան» ընկերությունում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը 30 տոկոս բաժնեմաս ունի, հողի հետ կապված խնդիր ունի։ Օրինակ՝ իմացե՞լ են, որ «Օրանժը» Ռոբերտ Քոչարյանի ընտանիքինն է։ Իմացե՞լ են, որ Պարոնյան 8 հասցեի շենքը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքինն է։ Օրինակ՝ իմացե՞լ են, որ «Փլեյ Սիթին» Ռոբերտ Քոչարյանի ընտանիքինն է, և էլի բազմաթիվ բաներ։ Մենք պետք է պետական ստանդարտ սահմանենք և ժողովրդավարության ստանդարտ սահմանենք։

Նախ՝ եթե նույնիսկ չեն իմացել, 2018 թվականից հետո անընդհատ դա բարձրաձայնվել է մամուլում։ ՀՀ դատախազները, քննիչները, օպերատիվ աշխատողները ի՞նչ գործողություն են ձեռնարկել, որովհետև հանցանքի առերևույթ ցանկացած դեպքի իրենք պետք է արձագանքեն։ Արձագանքել են, որոշ դեպքերում գուցե քրեական գործեր հարուցվել են։ Այդ քրեական գործերն ինչո՞ւ չեն քննվել։ Կամ որ այդ քրեական գործերը հարուցվել են, ես զանգե՞լ եմ, ասե՞լ եմ՝ գործ հարուցեք, կամ որ չեն քննվել, ես զանգե՞լ-ասել եմ՝ այդ գործը մի քննե՞ք։ Այս հարցերին պետք է տրվեն պատասխաններ։

Դրա քաղաքական պատասխանը ես ունեմ, որովհետև քոչարյանասերժական մաֆիան իր շոշափուկներն ունեցել է և դեռևս ունի Հայաստանի դատաիրավական համակարգում։ Այն, որ խուզարկությունից առաջ պաստառներ են լինում՝ ցույց տալով, որ իրենք գիտեն, հետո մեծ պատմություն են սարքել՝ «վ՜այ, երեխեքը»։ Բա եթե դուք գիտեիք, որ գալու էին, երեխեքին ինչո՞ւ տատիկ-պապիկի մյուս տուն չէիք ուղարկել։ Այսինքն՝ պահել էիք, որ երեխեքով շոու անեիք։ Բա էդքան սիրում էիք երեխեքին, էդ պլակատ գրելու ժամանակահատվածում կարելի էր երեխեքին ուղարկել մյուս տատիկ-պապիկների տուն, ընկերոջ տուն, հարազատի տուն։ Սա ցույց է տալիս, որ դիտավորյալ պահել են, երեխեքին զենքայնացնելու պրոցես է սկսվում։ Գտնելու ենք «ուտեչկա» տվողներին, և ես չեմ նախանձում, թե նրանց հետ ինչ է տեղի ունենալու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Հաջորդը՝ ես 8 տարի վարչապետ եմ, դուք գիտեք՝ ես ում ինչ եմ ասում, ընդհուպ՝ գիտեք մեր տանը՝ ով ինչ է ասում, երբ է ասում, ինչու է ասում, ում հետ ինչ եմ խոսում։ Հիմա ասեք՝ որն է իմ հյուրանոցը, որն է իմ հանգստյան տունը, որն է իմ բազմաբնակարան շենքը, որոնք են իմ միլիարդները, որտեղ են դրանք պահվում, և դիմեք իրավապահ մարմիններին։ Եվ ես ուրիշ հարց եմ տալիս. այսինքն՝ ես և ՀՀ քաղաքացիները, և ՀՀ իրավապահ համակարգը պետք է տենց բաց աչքով նայենք, ասենք՝ դե, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը՝ իրենք, դե, վերին արտի ցորեններն են, իրենք կարող են թալանել ՀՀ-ն և սերնդեսերունդ այդ թալանածը ժառանգեն։

Ես շատ հստակ, թափանցիկ խնդիր եմ ձևակերպել այս ամեն ինչը՝ ընտրություններից առաջ ժողովրդի առաջ, և ժողովրդին առաջարկել եմ, որ առաջարկում եմ մեր պետության այս ոլորտում այսպիսի դեպքում այսպիսի քայլեր, որոնք չանելու դեպքում մեղադրում եք ինձ։ Եվ ժողովուրդը գնացել է, քվեարկել է, և ժողովրդի կամքը պետք է իրականացվի։

Հիմա ոչ ոք հարց չի տալիս՝ այդ միլիարդները Ռոբերտ Քոչարյանին որտեղի՞ց։ Ասում է՝ բիզնեսով ենք զբաղվել։ Ո՞ւմ են ձեռք առնում։ Այսինքն՝ իրենք այդքան տենց ուժեղ բիզնեսմե՞ն են, մենք էլ ընդհանրապես չենք կարողանում ոչ մեկի ձեռքից ոչ մի բան խլել։ Այս պայմաններում է, որ ԶՊՄԿ-ն պետությունը մասնաբաժին է ստանում, ասում են՝ դա կոռուպցիոն գործարք է, իսկ «Տոյոտա Երևանում» իրենց անձնական փայ ունենալը բիզնես գործունեություն է։ Ասենք՝ Ամուլսարի նախագծում պետության փայ ունենալը կոռուպցիոն գործարք է, իսկ Երևանի կենտրոնում հողեր վերցնելը և ձեռքբերման գնից 20-30 անգամ ավելի գնով վաճառելը բիզնես է։ Սա անընդունելի է։ Սա պետության հարցն է։

Եվ ասում եմ՝ քաղաքական խնդիրը հետևյալն է՝ և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Գագիկ Ծառուկյանը, և՛ Սերժ Սարգսյանը ամսի 1-ը որ մոտենա, պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ։ Այ, էս է քաղաքական խնդիրը։ Ինչո՞ւ. որովհետև նրանք պետք է ապրեն իրենց թոշակով և իրենց օրինական եկամուտներով, իսկ ինչ-որ ապօրինի ձեռք են բերել՝ հատիկ առ հատիկ, դրամ առ լումա, կոպեկ առ կոպեկ, սենտ առ սենտ, քյաբաբ առ քյաբաբ պետք է վերադարձվի ՀՀ-ին և նրա ժողովրդին։ Ուրիշ տարբերակ չկա։ Եթե սա տեղի չունենա, դա նշանակում է, որ նոր հեղափոխություն պետք է տեղի ունենա։

Գագիկ Ծառուկյանի հետ կապված. նո՞ր են այդ քրեական գործերը։ Ինչո՞ւ չեն քննվել։ Ես ասել եմ՝ մի՞ քննեք, կամ ես ասել եմ՝ գործ հարուցե՞ք, կամ ես որևէ բան ասե՞լ եմ։ Ես ինչ որ ասել եմ, դուք իմ ասածների մասին գիտեք։ Եթե աշխատանքային մակարդակում էլ ինչ-որ մի բան էլ ասել եմ, ասել եմ այն շրջանակում, ինչ ասում եմ հրապարակային։

Նախկին գլխավոր դատախազի գործունեությանն էլ պետք է անդրադառնանք։ Այսինքն՝ ես, ճիշտն ասած, հիմա չգիտեմ՝ այս գործերը երբ են հարուցվել, բայց այդ փաստերը վաղուցվանից կան։ Բա պատահակա՞ն է, որ նախկին պաշտոնյաները, ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալը դուրս են եկել, ինչ-որ հայտարարություններ են անում: Բացատրեք՝ այս գործերով ինչո՞վ եք զբաղված եղել։ Կարո՞ղ է՝ փող եք առել, թե՞ ձեզ թվում է՝ ձեր հետևից եկող չի լինելու։ Պետք է պատասխան տաք։

Մի հատ խեղճուկրակների երկու հատ հավ գողանալու համար մինչև վերջին խազը սնանկացրել, սովի եք մատնել, իսկ ձեզ համար եղել են անձեռնմխելի մարդիկ։ Ինչի՞ համար։ Բերել, վճարե՞լ են ձեզ։ Պետք է պատասխան տաք բոլորդ։ Ում վարույթում այս գործերը եղել են և չեն արժանացել ընթացքի, պետք է բացատրություն տան ՀՀ ժողովրդին։ Պետք է իրենց բոլորի ունեցվածքն էլ նայվի, իրենց հաշվեհամարներն էլ պետք է նայվեն, իրենց ընտանիքի անդամների հաշվեհամարներն էլ, «Տոյոտա Երևան»-ի հետ իրենց հարաբերություններն էլ պետք է նայվեն։ Ամեն ինչ պետք է նայվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիտումների քանակ26
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Խմբեր են ուղարկվել բնակավայրեր՝ հոգևոր, քաղաքական, 2024-ի նման շարժում սկսելու հնարավորությունը շոշափելու համար. Փաշինյան 14:1027 Օգս, 2026
  • Անկլավ-էքսկլավների թեման վերջինն էր, որի վրա կարելի էր կառուցել խաղաղությունը փլուզելու պլանը, ես այդ թեմայի ներվը հանում եմ. Փաշինյան 13:5927 Օգս, 2026
  • ԱԷՄԳ-ն առայժմ չի կարող ստուգումներ անցկացնել հարձակման ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում. Էսլամի 13:5127 Օգս, 2026
  • Նորմա՞լ է, որ մարդ կարող է գալ, երկրի ղեկավարի պաշտոնում 10 տարի աշխատել և դառնալ դոլարային միլիոնատեր. Փաշինյան 13:4527 Օգս, 2026
  • Ում վարույթում եղել են և չեն արժանացել ընթացքի, պետք է բացատրություն տան ՀՀ ժողովրդին. Փաշինյանը՝ նախկին պաշտոնյաների գործերի մասին 13:4127 Օգս, 2026
  • Կարծում եմ՝ շատ խիզախ բան է անում Աննան. Նիկոլ Փաշինյանը՝ բռնության դեմ արշավի մասին 13:1927 Օգս, 2026
  • Հարգում ենք ուրիշների դիրքորոշումները և հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշումների վերաբերյալ. Փաշինյանը՝ ՌԴ-ից հնչող հայտարարությունների մասին 13:0927 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն. Գլխավոր դատախազություն 13:0427 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Վարչապետն անդրադարձել է նախկին նախագահների նկատմամբ հարուցված քրվարույթներին 13:0027 Օգս, 2026
  • Խոշոր հրդեհ Արցախի պողոտայում․ դեպքի վայր է մեկնել յոթ մարտական հաշվարկ 12:5927 Օգս, 2026
  • Անկախության 35-ամյակի տոնակատարությունները կմեկնարկեն Իջևանում և կեզրափակվեն Հանրապետության հրապարակում 12:5727 Օգս, 2026
  • Էբոլա Բունդիբուգյո․ ԱՀԿ-Ն թարմացրել է ժամանակավոր առաջարկությունները համաճարակի վերահսկման և հիվանդության տարածման առիթով 12:5227 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 12:4727 Օգս, 2026
  • Մեր պլանը 800 մլրդ դրամ ֆինանսավորումն է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրն իրականացնելու համար. Փաշինյան 12:4027 Օգս, 2026
  • Հյուսիս-հարավի տարբեր հատվածների ֆինանսավորման համար 1 մլրդ 174 մլն դրամ կհատկացվի 12:3627 Օգս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք 12:2527 Օգս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:2427 Օգս, 2026
  • 2025-ին մենք բնակարանաշինության ծավալներով գերազանցել ենք 1986 թվականը. Փաշինյան 12:2227 Օգս, 2026
  • Արաղչին ՄԱԿ-ին կոչ է արել արձագանքել Իրանի դեմ ԱՄՆ-ի հայտարարած տնտեսական պատերազմին 12:1827 Օգս, 2026
  • Երևանում կամ Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային, այդ թվում` Սփյուռքի մեր հայրենակիցների համար. Փաշինյան 12:0927 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոլդովային Անկախության օրվա կապակցությամբ 12:0527 Օգս, 2026
  • Տաթևիկ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական. նա սովորել է Փենսիլվանիայի պետական համալսարանի Դիքինսոնի իրավունքի դպրոցում 12:0027 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0027 Օգս, 2026
  • Կառավարությունը պետական համաֆինանսավորման ծրագրերը բյուջեից 1 մլրդ 255 մլն դրամով համաֆինանսավորելու մասին որոշում ընդունեց 11:5527 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներին 11:5227 Օգս, 2026
  • Հայտնի չէ՝ Հայաստանի հարցը արդյոք լրջորեն կքննարկվի՞ նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի նիստում. Մասադիկով 11:5027 Օգս, 2026
  • Որ ասում ենք՝ խաղաղությունը կա, թե չկա՝ սրա մասին է. Փաշինյանը՝ Ներքին Հանդում խաղահրապարակի կառուցման մասին 11:4827 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում ունեցել ենք արդեն ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշ, այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ. Փաշինյան 11:4127 Օգս, 2026
  • Դուք կտրվել եք իրականության զգացումից, հասկանո՞ւմ եք ձեր ասածի աբսուրդը. Ռուբեն Ռուբինյանը՝ Արթուր Խաչատրյանին 11:3827 Օգս, 2026
  • «Թալինի լիմոնադի» արտադրամասում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ․ արտադրությունը կասեցվել է 11:3427 Օգս, 2026
  • Փաստացի մեզ համար ապաշրջափակումն ավելի շուտ է սկսվել իրագործվել, քան Ադրբեջանի համար. Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին 11:2927 Օգս, 2026
  • Երերույքի տաճարում հնավայր-թանգարան ենք հիմնադրում. վարչապետ 11:2027 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքին 11:0827 Օգս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0027 Օգս, 2026
  • Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում կրակ է բռնկվել. ուղևորները տարհանվել են 10:5327 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանը երեք մասնակից ունի 10:3727 Օգս, 2026
  • Հայաստանի Հանրապետությունը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա 10:2727 Օգս, 2026
  • Ողջ կյանքը նվիրեց արվեստին․ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը 10:0627 Օգս, 2026
  • Գավառում «Գազել» է գլխիվայր շրջվել․ կան տուժածներ 10:0327 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Ոչ պետական բուհերը կմիավորվեն և կխոշորանան. լիցենզավորման նոր պահանջներ են սահմանվել 10:0027 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0027 Օգս, 2026
  • «Խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժեր են նշանակվել երկու դատախազի նկատմամբ 09:4027 Օգս, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Էջմիածին, Վանաձոր քաղաքներում, Արևաշող, Մեծավան բնակավայրերում 09:3227 Օգս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 09:1627 Օգս, 2026
  • Երևանի Մոլդովական փողոցում վագոն-տնակ է այրվել 08:5527 Օգս, 2026
  • Միջին նորոգման աշխատանքներ՝ Երևան-Սևան ճանապարհին 08:3727 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը 08:2027 Օգս, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ 08:1527 Օգս, 2026
  • Օրը սկսեցինք 25 կմ հեծանվային զբոսանքով․ վարչապետ 08:0127 Օգս, 2026
  • Էջմիածնի ամենահեռավոր թաղամասում նոր դպրոց է կառուցվում 01:0327 Օգս, 2026
  • Հրապարակվել են ՖԻԴԵ-ի շախմատի օլիմպիադայում Հայաստանի հավաքականների կազմերը 00:5927 Օգս, 2026
  • «Դեռ չեմ որոշել՝ մտնել ռինգ, թե ոչ». ոչ պետական բուհերը` խոշորանալու պահանջին ընդառաջ 00:5227 Օգս, 2026
  • Ըմբիշ Սամվել Գրիգորյանը Poland Open միջազգային մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել 00:4927 Օգս, 2026
  • Երևանի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մարվել է․ կանխվել է տարածումը դեպի հարակից տներ 00:2227 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը դեռ չի վերաբացվի. ԻՀՊԿ 23:5826 Օգս, 2026
  • Առաջ վա՞տ էիք վերաբերվում ընտրակաշառքին. ԱԺ փոխնախագահը՝ հանձնաժողովի նախագահի ընդդիմադիր թեկնածուին 23:3026 Օգս, 2026
  • Երևանի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է 23:1526 Օգս, 2026
  • «Ֆեստիվառի» վերջին մեծ համերգը՝ օգոստոսի 29-ին Ճամբարակում 23:0026 Օգս, 2026
  • Բալահովիտի հին կամրջի փոխարեն՝ նորը 22:5026 Օգս, 2026
  • Պետություն-քաղաքացի հարաբերությունների վերարժևորման համատեքստում ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր․ Արփինե Սարգսյան 22:4226 Օգս, 2026
  • ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ կա 9 տուժած 22:2726 Օգս, 2026
  • Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել․ ՆԳՆ 22:1626 Օգս, 2026
  • Սոթքում բացվել է 6.2 կմ երկարությամբ ոռոգման նոր համակարգ 22:1026 Օգս, 2026
  • Հարցազրույց Հայկ Եսայանի հետ 22:0226 Օգս, 2026
  • Քրեական գործերը, որոնցով անցնում են Քոչարյանները, հասարակությանը վաղուց հայտնի են. ՔՊ պատգամավոր 21:5726 Օգս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ 21:4726 Օգս, 2026
  • Հաստատվել է պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմը 21:4326 Օգս, 2026
  • Զարեհ Ջոն Սինանյանը վերանշանակել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում 21:3426 Օգս, 2026
  • «Սա իմ երկիրն է, իմ հողը և վերջ»․ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել 21:2426 Օգս, 2026
  • Բալահովիտի հին կամրջի փոխարեն՝ նորը 21:1526 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցություններ՝ Արտաշատի և Փարաքարի դպրոցներում․ քննարկվել են կրթության ոլորտի առաջնահերթությունները 21:0826 Օգս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | «Նզովքի էպիզոդը» և փոխադարձ մեղադրանքներ․ թեժ բանավեճ ԱԺ-ում 21:0026 Օգս, 2026
  • Օգոստոս 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5926 Օգս, 2026
  • Մի՛ այրեք խոզանը․ ՇՄ նախարարությունը զգուշացնում է 20:5326 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացված եկամուտների բաշխման հարցում 20:4826 Օգս, 2026
  • Մասիսի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ 20:4326 Օգս, 2026
  • Հերիքնազ Տիգրանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 20:3726 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 26.08.2026 20:3326 Օգս, 2026
  • Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հայտարարում է ընդունելության երկրորդ փուլ 20:2726 Օգս, 2026
  • ԵՄ-ն և Կանադան սերտացնում են հարաբերությունները. Politico 20:2126 Օգս, 2026
  • Արվեստագետը՝ որպես պատկեր. ֆոտո տարեգրություն 20:1426 Օգս, 2026
  • Մեղվաբույծը՝ Խաչարձանից, որտեղ մեղու են պահում բոլորը 20:0626 Օգս, 2026
  • Ճապոնիան կաջակցի Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղների կառուցման նախագծերին 19:5726 Օգս, 2026
  • Գյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026 19:4726 Օգս, 2026
  • Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա 19:3626 Օգս, 2026
  • Հայաստանում շատերը վիրավորված են Ռուսաստանի դիրքորոշումից. Ալեն Սիմոնյան 19:2926 Օգս, 2026
  • Տեղի է ունեցել ԶՈՒ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը 19:1926 Օգս, 2026
  • Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ պարեկային ծառայությունը կրկնապատկում է ջանքերը 19:1226 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության փորձը․ երկու անձ ձերբակալվել է 19:0326 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | ԵՄ-ից ազդակ, ՌԴ-ի հետ հարաբերություններ և Քոչարյանների գործեր․պատգամավորների անդրադարձը 19:0026 Օգս, 2026
  • ԵՄ խորհուրդը քննարկում է Իսրայելի ազգային անվտանգության նախարարի նկատմամբ պատժամիջոցների հարցը 18:5426 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 26. 2026 18:4526 Օգս, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակությունները հանդիպել են Թբիլիսիում 18:3626 Օգս, 2026
  • ԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են պաշտոններում 18:2826 Օգս, 2026
  • ԿԳՄՍ նախարարի հանդիպումները աշակերտների և ուսանողների հետ շարունակվում են 18:2426 Օգս, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 18:1626 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն կկենտրոնանա Իրանի նկատմամբ պատժամիջոցների և ծովային շրջափակման վրա՝ ուղղակի հարվածների փոխարեն 18:1326 Օգս, 2026
  • Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրները պահանջում են համակարգային և հետևողական լուծումներ․ Պաշտպանն այցելել է ՊՆ թիվ N զորամաս 18:0226 Օգս, 2026
  • Ծանրորդ Նարե Առաքելյանը` Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն 17:5126 Օգս, 2026
  • Դուք փորձում եք քաջալերել անձանց, որոնք փորձում են պետության մեջ պետություն դառնալ. Չախոյանը՝ ընդդիմադիրներին 17:4626 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015