Իրանը և Օմանը Հորմուզ նեղուցի վերաբերյալ մի քանի շաբաթվա բանակցություններից հետո հասել են երկու կողմի համար ընդունելի արդյունքների, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակը: Սակայն, ըստ ԻՀՊԿ-ի, ջրային ուղին չի վերաբացվի, եթե ԱՄՆ-ն չընդունի իրենց պայմանները:
Ավելի վաղ Իրանի և Օմանի արտգործնախարարները Թեհրանում քննարկումներ էին անցկացրել Հորմուզի նեղուցով նավերի անցման համար ժամանակավոր միջանցք ստեղծելու և նեղուցի ջրերն ականազերծելու վերաբերյալ: 30-60 օրվա ընթացքում կքննարկվեն նեղուցի համատեղ կառավարման շուրջ պայմանավորվածությունները: Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է, և Իրանը լիակատար վերահսկողություն ունի դրա նկատմամբ: Դիվանագետը նաև հերքել է նեղուցն ականազերծելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունը:
Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական գործողություններն արդյունավետ են, և ինքը չի շտապում բանակցությունների հարցում:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան