Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ԿԿարմեն Ղուկասյան

Դատախազը դատարան է հանձնել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը դատարան է հանձնել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը 2026 թվականի օգոստոսի 26-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է հանձնել խմբի կազմում, նախնական համաձայնությամբ և շահադիտական դրդումներով շների խեղման հանգեցրած շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Սպիտակ համայնքի բնակիչ Խ.Ս.-ն և Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի բնակիչ Մ.Թ.-ն, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ և շահադիտական դրդումներով, պարբերաբար իրականացրել են կենդանիների՝ շների մարտեր, որոնք հանգեցրել են մարտերին մասնակցող շների խեղմանը՝ այդ կերպ կենդանիների նկատմամբ դրսևորելով դաժան վերաբերմունք։

Դատախազը 2026 թվականի օգոստոսի 21-ին Խ.Ս.-ի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (152 դրվագ), իսկ Մ.Թ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (116 դրվագ)։

Խ.Ս.-ի և Մ.Թ.-ի նկատմամբ ընտրված է բացակայելու արգելք խափանման միջոցը»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում