Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում նավարկության ապահովումից ստացված եկամուտները բաժանելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), հաղորդում է Tasnim-ը իր Telegram ալիքում:
ԻՀՊԿ-ի տվյալներով՝ կողմերի միջև բանակցությունները տևել են մոտ մեկ ամիս և հանգեցրել երկու երկրների համար ընդունելի պայմանավորվածությունների: Բանակցությունների ընթացքում համաձայնեցվել են նեղուցի ջրերում յուրաքանչյուր երկրի մասնաբաժինն ու եկամուտների բաշխումը:
Բացի այդ, Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին գործընթացը խոչընդոտելու և բանակցությունները ձգձգելու համար: ԻՀՊԿ-ում նախազգուշացրել են, որ եթե Վաշինգտոնը չընդունի Թեհրանի պայմանները, նեղուցը «ոչ մի պարագայում չի բացվի»: