Ճամբարակում ֆեստիվառյան ամփոփիչ համերգը մեկնարկելու է բարձր ու վարակիչ տրամադրությամբ։ Եվ սա` նաև երեկոյի հաղորդավար Արսեն Գրիգորյանի շնորհիվ, որն իր անսպառ էներգիայով ձեզ ուղեկցելու է «Ֆեստիվառի» մեծ համերգի գունեղ ռիթմերով։
Օգոստոսի 29-ին՝ 19:00-ին, արի՛ Ճամբարակ և մասնակցի՛ր այս տարվա «Ֆեստիվառի» վերջին մեծ համերգին:
Մուտքն ազատ է:
«Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: