Պետությունը որդեգրել է բուհերի խոշորացման քաղաքականություն: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով լիցենզավորման նոր պահանջներ են սահմանվել:
Մասնավորապես, բուհերը պետք է ունենան առնվազն 4 հազար ուսանող կրթելու հնարավորություն, անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ուսանող-դասախոս որոշակի հարաբերակցություն:
Այսօր գործող շատ մասնավոր բուհեր չեն բավարարում այդ պահանջները: Որ ճանապարհով պետք է նրանք ընթանան՝ ինքնուրույն ստեղծեն ենթակառուցվածքներ, միանան-խոշորանան, թե այնուամենայնիվ, դադարեցնեն գործունեությունը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան