Տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է ՀՆԱ-ի 6 տոկոս աճ՝ Կառավարության նիստում արձանագրել է վարչապետը, անդրադարձել վերջին ութ տարում իրականացված ներդրումներին: Նիկոլ Փաշինյանի գնահատականով՝ ԽՍՀՄ-ի վերջին ամենաակտիվ շրջանի համեմատ՝ Հայաստանում կապիտալ ներդրումների ծավալները գերազանցել են այդ տարիներին իրականացված ներդրումները։
Գործադիրը ավելի քան մեկ մլրդ դրամ է հատկացրել սուբվենցիոն հերթական ծրագրերին: 1 մլրդ 174 մլն դրամ էլ կուղղվի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին և այլ ծրագրերին: Նաև հրատապ ծրագրեր կիրականացվեն Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում:
ՀՀ անկախության հռչակման 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Երևանում և մարզերում: Մեկնարկը կտրվի սեպտեմբերի սեպտեմբերի 17-ին՝ «Անկախության ռիթմը Իջևանում» համերգով, կշարունակվի Վանաձորում, Կապանում, Գյումրիում և կավարտվի սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում՝ տոնական համերգով:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: