Շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն կարտահանվի Արաբական Միացյալ Էմիրություններ: Watermelon Ecosystem-ի միջոցով հայկական արտադրանքը կհասնի նաև աշխարհի տարբեր շուկաներ՝ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպմանը վստահեցրել է ռեստորաններին, սննդի մատակարարներին, արտադրողներին և ֆերմերներին միավորող, Էմիրություններում ստեղծված հարթակի հիմնադիրը: Նա հայկական շուկան գրավիչ է համարել հատկապես գյուղատնտեսության, ձկնաբուծության, մսամթերքի արտադրության տեսանկյունից։
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան