Հայաստանում թափ է հավաքում բնակարանները վարձակալության տալու պատրվակով զեղծարարության մի նոր երևույթ՝ հանցագործները համացանցից բնակարանների լուսանկարներ են վերցնում, դնում իրենց էջում ու գրում, որ շատ մատչելի գներով տալիս են վարձակալության: Զեղծարարության զոհերը քիչ չեն, Քննչական կոմիտեից էլ տեղեկացնում են, որ միջոցներ են ձեռնարկում հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: