Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է, որ Հորմուզի նեղուցի անվտանգությունը հնարավոր է միայն ամերիկյան ուժերի բացակայության դեպքում:
«Այս պատերազմում ամեն ինչ չափազանց պարզ է. կամ ամեն ինչ, կամ ոչինչ։ Տարածաշրջանում, որտեղ մենք նավթ չենք վաճառում, ոչ ոք նավթ չի վաճառի։ Եթե մեր անվտանգությունը չապահովվի, ենթակառուցվածքային ոչ մի օբյեկտ անվտանգ չի կարող լինել, իսկ նեղուցի անվտանգությունը հնարավոր է միայն ամերիկյան ուժերի բացակայության դեպքում: Մենք բազմիցս ասել ենք, որ նեղուցում իրավիճակը չի վերադառնա նախապատերազմական վիճակին»,- գրել է Իրանի խորհրդարանի խոսնակը X-ի էջում: