Գիհու անտառվերականգնման նպատակով արվող առաջին հաջողված փորձը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄ նախարարությունը։
«2017 թվականին մոտ 1700 հա տարածք այրվեց Խոսրովի պետական արգելոցում, իսկ կրակը մարել չէր հաջողվում շուրջ մեկ ամիս։ Իհարկե, հրդեհից տուժած տարածքների զգալի մասը տարիների ընթացքում վերականգնվեց, սակայն ոչ գիհիները։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում հնարավոր է եղել հաջողությամբ աճեցնել այդքան անհավանական թվացող գիհին։
Հաջողությամբ աճեցված տնկիները կտնկվեն հիմնադրամի կողմից վերահսկվող պահպանվող տարածքում։ Սա, ի դեպ, գիհու անտառվերականգնման նպատակով արվող առաջին փորձն է»,- ասվում է գրառման մեջ։