Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Կրեմլի ղեկավարը հայտարարել է, որ առևտրաշրջանառությունը տարեսկզբից աճել է 12.5%-ով:
Նրա խոսքով՝ տնտեսական գործակցությունը հաջողությամբ զարգանում է՝ չնայած արտաքին ուժերը փորձում են ազդել դրա վրա: Պուտինը նաև կարևորել է բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում համատեղ աշխատանքները:
Լուկաշենկոն իր հերթին ընդգծել է, որ Մինսկն ու Մոսկվան միասին կհաղթահարեն բոլոր դժվարությունները։ Նա համոզմունք է հայտնել, որ առևտրաշրջանառության ցուցանիշները դեռ կաճեն:
Օգոստոսի 28-ին էլ Լուկաշենկոյին ընդունել էր Ռուսաստանի վարչապետը: Բելառուսի նախագահը, ի թիվս այլնի, հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ կլուծեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Լուկաշենկոյի խոսքով՝ դա Մոսկվայի և Մինսկի ընդհանուր խնդիրն է: