Տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջն ավարտած բուժակների հետագա պայմանագրային ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը։ Այդ մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարաարությունից։
Սահմանված կանոնակարգի համաձայն՝ վիճակահանության միջոցով նրանք ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են առաջիկա զինվորական ծառայությունը:
Շնորհավորելով համապատասխան զորամասերում ծառայության նշանակվելու առթիվ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը բուժակներին մաղթել է բարի և անվտանգ ծառայություն։