Օգոստոսի 30-ին՝ ժամը 00։29-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցում ավտոմեքենայից արձակվել են կրակոցներ: Այդ մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:
ՆԳՆ ոստիկանության ծառայողների միջոցառումներով հայտնաբերվել է ատրճանակ, որը, ըստ նախնական տվյալների, հանցագործության գործիքն է:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքներն ու մասնակիցների շրջանակը պարզելու ուղղությամբ: