Օգոստոսի 30-ին՝ ժամը 15։22-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Տերյան փողոցում ավտոմեքենա է այրվում։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայում։ Վարորդն այրվածքներով հոսպիտալացվել է։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։18-ին։