Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը Սևանա լիճ և Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում այցելել է Հովք գյուղում գտնվող «Կանաչ ուսուցման կենտրոն», որը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է և դարձել է ֆերմերների, երիտասարդների ու գյուղատնտեսների սիրված վայրը։
«Ուսուցման, ճամբարային հանգստի և արշավների հնարավորություններով կենտրոնը համատեղում է կրթությունը, համայնքային կյանքն ու բնությունը։
Ոգեշնչող է տեսնել, թե ինչպես է այս նախագիծը նպաստում տարածաշրջանում ավելի կայուն գյուղատնտեսության և ագրոտուրիզմի զարգացմանը»,- ասված է ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչության հաղորդագրության մեջ: