Նիկոլ Փաշինեան Պիշքեկի մէջ հանդիպած է Ատրպէյճանի, Տաճիկստանի նախագահներուն և Հնդկաստանի վարչապետին հետ:
Փաշինեան և Ալիև ընդգծած են Հայաստանի և Ատրպէյճանի միջև սահմանազատման հարցերով պետական յանձնաժողովներու աշխատանքը շարունակելու կարևորութիւնը:
Իրան և Միացեալ Նահանգներ փոխադարձ հարուածներ հասցուցած են․ առևտրային պատժամիջոցներ սահմանուած են:
Ամերիկան Լարաք կղզիին մէջ հրթիռային կայանքի վրայ հարուածներուն համար պիտի վճարէ ինչպէս տնտեսական, այնպէս ալ ռազմական ճակատի վրայ. ԻՀՊԿ:
Իսլանտան դէմ քուէարկած է Եւրոպական միութեան անդամակցութեան շուրջ բանակցութիւններ վերսկսելուն. BBC:
Ռուսաստանը և Ուքրանիան փոխադարձ հարուածները շարունակած են:
Ղրղզիստանը և Չինաստանը 32 փաստաթուղթ ստորագրած են, ինչպէս նաև՝ յաւերժ բարեկամութեան մասին պայմանագիր մը:
Նեփալի մէջ ջրհեղեղներու հետևանքով զոհերուն թիւը 900-ը անցած է:
Անի Զէյթունցեան