Ամուլսարի շրջակա համայնքների զարգացման համար «Լիդիան Արմենիան» տարեկան կհատկացնի 7-9 միլիոն դոլար: Համաձայնագիրը ստորագրել են Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող ընկերությունը և էկոնոմիկայի նախարարությունը: Մասնագիտական գնահատականներով պետբյուջե վճարվող տարեկան հարկերն էլ կգերազանցեն 100 միլիոն դոլարը: Հայաստանի Հանրապետությունը նաև ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսի սեփականատերն է, ուստի այդ ճանապարհով ևս մեր երկիրը եկամուտ կունենա:
Հեղինակ՝ Էմմա Վարդանյան