Մայրաքաղաքում տեղադրվեց COP17-ի գալուստը խորհրդանշող ևս մեկ խորհրդանիշ՝ համաժողովի մեկնարկի հետհաշվարկի թիթեռը, հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից։
«Այսուհետ այն օր առ օր կհիշեցնի, թե որքան ժամանակ է մնացել մինչև այն պահը, երբ Երևանը կհյուրընկալի կենսաբազմազանության պահպանությանը նվիրված համաշխարհային կարևորագույն համաժողովներից մեկը։
Յուրաքանչյուր անցնող օր մեզ մոտեցնում է COP17-ին՝ մի իրադարձության, որը Հայաստանը կդարձնի բնության պահպանության վերաբերյալ համաշխարհային երկխոսության և որոշումների առանցքային հարթակ։
Հետհաշվարկը սկսված է։
Երևանը պատրաստվում է COP17-ին։
Գործելով հանուն բնության»,-նշվում է հաղորդագրության մեջ։