Պետությունը վերադարձրել է ապօրինի սեփականաշնորհված ևս մեկ հողատարածք, որի շուկայական գինը 175 միլիոն դրամ է: 19 տարի առաջ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը պետությանը պատկանող գույքը «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի պահանջների խախտմամբ սեփականաշնորհել է քաղաքացուն: Տարածքը պատկանում էր Երևանի պետական բժկական համալսարանին։
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան