ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հողը փչացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերությունը մինչև 2022 թվականի նոյեմբերի 4-ն ապօրինի արդյունահանել է 7853.7 խմ լեռնային զանգված՝ պետությանը պատճառելով 6 մլն 640 հզր 890 ՀՀ դրամի վնաս։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
«Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասը վերականգնվել է»,- ասվում է հաղորդագրությունում։