Որքան ահագնանում են Կրեմլի սպառնալիքները, այնքան Հայաստանն ավելի է մերձենում ԵՄ-ին՝ փորձագետների գնահատականն է: Թեև այս պահին ԵՄ անդամակցության որևէ գործընթաց չկա, սակայն հայտ ներկայացնելու հնարավորությունը Հայաստանի զարգացման համար փորձագետները կարևոր են համարում։ Նշում են՝ Եվրաինտեգրումն, իհարկե, հեշտ ու արագ գործընթաց չէ, սակայն առաջիկայում Եվրահանձնաժողովը կքննարկի փուլային ինտեգրման տարբերակը, որը նոր հայտ ներկայացրած պետություններին շատ առավելություններ կտա, նաև հնարավորություն՝ օգտվելու եվրոպական շուկայից:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան