• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Թուրքիան, Ադրբեջանը և այլ երկրներ օգնում են Իրանի մեկուսացմանը. Վենս Թուրքիան, Ադրբեջանը և այլ... 20:17
Ընտրություն առանց ընտրության. ՔՊ-ն միակ առաջադրված ուժն է Ընտրություն առանց ընտրության. ՔՊ-ն... 19:51
Օրը՝ 60 վայրկյանում | 04.09.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 04.09.2026 19:57
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 23:0001 Սեպ, 2026

Երբ այլընտրանքը ստեղծվի, ընտրություն կկատարենք՝ հանրաքվեով կամ առանց հանրաքվեի․ Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին

Բիշքեկում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։
 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին - Հարգելի Նիկոլ Վովայի, սիրելի՛ բարեկամներ, շատ ուրախ եմ տեսնել Ձեզ։
 
Եվ, նախևառաջ, ընդգծեմ գլխավորը և հենց դրանից էլ կցանկանայի սկսել. մենք միշտ հանդես ենք եկել և հանդես ենք գալիս Հայաստանի հետ բարեկամական, փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին՝ ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների սկզբունքների հիման վրա։ Ելնում ենք այն հանգամանքից, որ դա համապատասխանում է հայ ժողովրդի հիմնարար շահերին, Ռուսաստանի հիմնարար շահերին, և ես արդեն չեմ էլ կրկնի, մենք Ձեզ հետ դա բազմիցս նշել ենք, համապատասխանում է նաև այն պատմական արմատներին, որոնք կապում են մեր երկու ժողովուրդներին։
 
Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերն է՝ շուրջ 30 տոկոս մասնաբաժնով, ինչպես նաև Հայաստանի տնտեսության մեջ ներդրող է։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ապրանքաշրջանառությունը կազմել է 2,5 միլիարդ դոլար։
 
Իրականացվում են փոխշահավետ նախագծեր արդյունաբերության և գյուղատնտեսության, հանքարդյունահանման, խաղաղ ատոմի, տրանսպորտի, թվային տնտեսության ոլորտներում։ Ռուսական ընկերությունները Հայաստանի բյուջեի խոշորագույն հարկատուներն են՝ ստեղծում են աշխատատեղեր, փոխանցում ժամանակակից տեխնոլոգիաներ, ամրապնդում երկրի էներգետիկ անվտանգությունը։
 
Կցանկանայի նշել նաև այն, որ մենք Ձեզ հետ արդեն բազմիցս քննարկել ենք Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի հայտարարված մտադրության հետ կապված հարցերը։ Այս թեմային բազմիցս անդրադարձել ենք թե՛ հեռախոսազրույցների ընթացքում, թե՛ անձնական հանդիպումների ժամանակ։
 
Դուք լավ գիտեք Ռուսաստանի դիրքորոշումը. Հայաստանի՝ ԵՄ-ին ձգտելը երկրի և ժողովրդի բնական, օրինական իրավունքն է։ Հայաստանն ինքնիշխան պետություն է, և հայ ժողովուրդն է որոշելու իր զարգացման ուղղությունը։ Սակայն դա, անշուշտ, դժվարություններ է ստեղծում Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու հարցում և սպառնում է զրոյացնել Հանրապետության առավելությունները Եվրասիական տնտեսական միության շուկայում և խզել ձևավորված առևտրային շղթաները։
 
Մինչդեռ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին ավելի քան 10 տարի մասնակցելու ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն գրեթե եռապատկվել է. 2015 թվականին այն կազմել է 10,6 միլիարդ դոլար, իսկ 2025 թվականի արդյունքներով՝ 29,2 միլիարդ դոլար (ամեն դեպքում՝ ըստ մեր վիճակագրության)։ Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանումն աճել է 10 անգամ. այսօր միության շուկային բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության շուրջ 36%:
 
Հետևաբար, իհարկե, երկրի հետագա քաղաքական-տնտեսական կուրսի ընտրության վերաբերյալ պետք է հստակ արտահայտվի Հայաստանի ժողովուրդը, սակայն միևնույն ժամանակ, ինչպես մենք և ասում էինք, կարևոր է բացառապես օբյեկտիվորեն՝ իրողությունների հիման վրա մոտենալ նաև համապատասխան քայլերի ընդունմանը։
 
Եվս մեկ անգամ կրկնում եմ, մենք հարգանքով կվերաբերվենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության։ Ինչպես կորոշի Հայաստանը, այդպես էլ կլինի։ Բայց մենք պետք է մեր առևտրատնտեսական քաղաքականությունը համապատասխանեցնենք այդ հնարավոր որոշումներին, և կցանկանայինք խնդրել Ձեզ հնարավորինս արագ այս հարցում հստակություն մտցնել։
 
Ես հիշում եմ, Դուք հրապարակայնորեն ասում էիք, որ անհրաժեշտ եք համարում հետագայում այդ հարցով հանրաքվե անցկացնել, և ես աջակցեցի Ձեր դիրքորոշմանը Եվրասիական տնտեսական միության ղեկավարների վերջին գագաթնաժողովում, ուղղակիորեն հիշատակեցի, որ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարել է այդ մասին և խնդրեցի նաև գործընկերներին աջակցել դրան։ Եվ որքան արագ մենք հստակություն մտցնենք, այնքան լավ, որովհետև մեզ նույնպես անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես զարգացնենք հարաբերությունները Հայաստանի հետ, առաջին հերթին՝ տնտեսական առումով։
 
Կարգավորումներին վերաբերող հարցեր, ասենք՝ գյուղատնտեսական արտադրանքի հետ կապված, տարբեր տեխնիկական նորմերի և ստանդարտների կարգավորման հարցերը, Եվրասիական տնտեսական միությունում և ԵՄ-ում բացարձակապես չեն համընկնում։ Մենք բազմիցս առնչվել ենք դրան, փորձերը՝ դեռ այն ժամանակ, երբ մեր հարաբերությունները քիչ թե շատ նորմալ էին, եվրոպացիների հետ ինչ-որ փոխզիջումների շուրջ պայմանավորվելու, ոչ մի արդյունքի չհանգեցրին, ոչ մի արդյունքի։ Նրանք բավական կոշտ բանակցողներ են, բավական համառ։ Եվ այդպես էլ մենք չգտանք գրեթե որևէ հարց լուծելու հնարավորություն։
 
Ինչ-որ պահի, հավանաբար, այնուամենայնիվ ստիպված կլինենք նաև դա անել՝ նկատի ունենալով և՛ մեր տնտեսության, և՛ եվրոպական տնտեսության հիմնարար շահերը, որոշ առումներով՝ փոխլրացվող լինելը։ Հուսով եմ՝ այս բոլոր ճգնաժամային երևույթները մի օր կանցնեն։ Բայց նույնիսկ, երբ դրանք անցնեն... Ահա, Եվրոպայի հետ լավ հարաբերություններ կային՝ պայմանավորվելը շատ դժվար էր։ Եվ այս կապակցությամբ, միանգամայն անկասկած, խնդիրներ կառաջանան՝ կապված եվրոպական ապրանքների, ծառայությունների և այլնի՝ Հայաստանի միջոցով մեր շուկա ներթափանցման հետ։ Այնտեղ հազարավոր հարցեր կան։ Մենք կցանկանայինք հասկանալ, թե այս ոլորտում ինչ է տեղի ունենալու։
 
Հուսով եմ՝ մենք հիմա Ձեզ հետ հանգիստ, բարեկամական, գործնական մթնոլորտում այս բոլոր հարցերը կքննարկենք։
 
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրի։ Նախևառաջ, շատ ուրախ եմ այս հանդիպման և այս առիթի համար, որովհետև իսկապես կուտակվել են բազմաթիվ հարցեր, որոնք անհրաժեշտ է քննարկել։
 
Առաջին հերթին ցանկանում եմ հաստատել, որ մենք շահագրգռված ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մեջ։
 
Պարզապես պետք է նաև արձանագրել, որ վերջին տարիների ընթացքում մեր ամբողջ տարածաշրջանում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը փոխվել է և մեզ թվում է, որ պետք է իրավիճակին նայել հենց այս տեսանկյունից, որովհետև Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները հակամարտային իրավիճակում այլ իմաստ ունեին, իսկ այժմ, երբ տարածաշրջանում խաղաղություն է հաստատվել, մեզ թվում է, որ անհրաժեշտ է իրավիճակին արդեն թարմ հայացքով նայել։
 
Եվ կարծում եմ, որ դա կնպաստի մեր հարաբերությունների զարգացմանը, մենք նկատի ունենք մեր հարաբերությունների խորացումն ու զարգացումը, և դա շատ կարևոր է։
 
Դուք հիշատակեցիք այն ռուսական ձեռնարկությունները, որոնք գործում են Հայաստանում, և ես պետք է ասեմ, և այսօր մենք քննարկում էինք այս հարցը, որ շատ ռուսական ընկերություններ շատ հաջողությամբ են գործում Հայաստանի Հանրապետությունում, դրանք բարձր շահութաբերություն ունեցող ընկերություններ են: Դուք իրավացի եք, նրանք հարկեր են վճարում, բայց պետք է այդ ընկերությունները նաև բաժանել երկու մասի։ Կան ընկերություններ, որոնք հաջողությամբ գործում են, այսինքն՝ շահութաբեր են և զարգանում են, բայց կան նաև ընկերություններ, որոնք, ցավոք, շահութաբեր չեն և չեն զարգանում։ Եվ սա, կարծում եմ, խնդիր է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի Դաշնության համար։ Սա նույնպես հարց է, պետք է դիտարկել և քննարկել նաև այս հարցերը, այս նրբությունները։
 
Իսկ ԵՄ-ի վերաբերյալ, գիտեք, այս հարցը շատ է քննարկվում և՛ աշխատանքային մակարդակով, և՛ հրապարակայնորեն։ Գիտեք, անցյալ տարի մենք ընդունեցինք Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը և շատ է քննարկվում, թե որքանով է այս օրենքի ընդունումը համապատասխանում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մեր ստանձնած պարտավորություններին։
 
Մենք և՛ դրանից առաջ, և՛ դրանից հետո վերլուծել ենք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև գոյություն ունեցող պայմանագրային բազան, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գոյություն ունեցող պայմանագրային բազան, և, անկեղծ ասած, որևէ խախտում չենք հայտնաբերել այն պարտավորությունների, որոնք Հայաստանն ունի Ռուսաստանի Դաշնության և Եվրասիական տնտեսական միության նկատմամբ, որովհետև նաև Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում ուղղակիորեն ասված է, թե ինչպես պետք է գործել, եթե երկիրը որոշում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։
 
Ի դեպ, այնտեղ չկա այնպիսի կարգավորում, ըստ որի՝ անդամ պետությանը կարելի է հեռացնել կազմակերպությունից։ Այսինքն՝ այնտեղ նախատեսված է, որ եթե երկիրը որոշում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, ապա պետք է այդ մասին նախապես՝ վեց ամիս առաջ, տեղեկացնի գործընկերներին։ Կարծում եմ՝ մենք այս իրավիճակին պետք է նայենք հենց այս տեսանկյունից։
 
Այս պահի դրությամբ մենք մեր գործընկերներին չենք տեղեկացրել, որ պատրաստվում ենք դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Կարծում եմ՝ մենք պետք է հենվենք հենց այս փաստի վրա, որովհետև այս առնչությամբ հանրաքվեի հարցը շատ է քննարկվել։
 
Անկեղծ ասած, օրենքի ընդունումն արդեն այն ժամանակ նշանակում էր հանրաքվեի գաղափարից հրաժարում, որովհետև, եթե այն ժամանակ խորհրդարանը չընդուներ այս օրենքը, ուզում եմ հիշեցնել, որ այս օրենքը քաղաքացիական հասարակության կողմից էր նախաձեռնվել, այսինքն՝ նրանք, Սահմանադրությանը համապատասխան, Հայաստանի քաղաքացիների ստորագրություններ էին հավաքել և այդ նախագիծը ներկայացրել խորհրդարան։
 
Եթե խորհրդարանը չընդուներ այս օրենքը, ապա նախաձեռնողները կարող էին հավաքել ևս 250 հազար ստորագրություն, և եթե այս անգամ էլ խորհրդարանը մերժեր, մենք պետք է հանրաքվե անցկացնեինք Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն՝ այս օրենքի ընդունմամբ ստացվում է, որ մենք հրաժարվեցինք հանրաքվեի գաղափարից։
 
Իսկ ինչո՞ւ հրաժարվեցինք, որովհետև այս հարցը, ես Ձեզ հետ այդ առնչությամբ հնարավորություն ունեցել եմ խոսելու, դեռևս չէր հասունացել այն մակարդակի, որ հնարավոր լիներ հարց ձևակերպել մեր ժողովրդի առջև։
 
Ինչո՞ւ մենք ընդհանրապես ընդունեցինք այս օրենքը։ Նախ՝ հանրաքվե չանցկացնելու համար, և երկրորդ՝ ինչպես ես բազմիցս հրապարակայնորեն ասել եմ, մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր երկիրը և մեր ժողովուրդն այլընտրանքներ ունենան։ Կարծում եմ՝ դա լեգիտիմ նպատակ է։
 
Սա չի նշանակում, որ մենք դժգոհ ենք Եվրասիական տնտեսական միությունից, չնայած որ ԵԱՏՄ-ում կան բազմաթիվ աշխատանքային հարցեր, մենք միշտ դրանք քննարկում ենք՝ և՛ ռազմավարական, և՛ տակտիկական հարցերը։
 
Պարզապես մենք կարծում ենք, որ, հատկապես ներկայիս միջազգային իրավիճակում, ցանկացած երկրի համար, ի դեպ՝ այսօր մենք նույնպես քննարկում էինք սա, ՇՀԿ-ի գագաթնաժողովի թեման էր՝ բազմաբևեռ աշխարհակարգը, այսինքն՝ դա համարվում է լեգիտիմ նպատակ՝ պետության, երկրի համար այլընտրանքներ ունենալը։
 
Եվ այս գործընթացը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության դեմ, որովհետև մենք շատ բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները։ Սա իսկապես, Դուք արդեն հիշատակեցիք, այնքան կարևոր է մեզ համար, մեր երկրի համար։ Մենք հույս ունենք, որ այդ հարաբերությունները կարևոր են նաև Ռուսաստանի Դաշնության համար։
 
Եվ կարծում եմ՝ մենք պետք է՝ և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Ռուսաստանի Դաշնությունը, և՛ մենք անձամբ, շատ զգուշորեն վերաբերվենք այդ հարաբերություններին։ Եվ ուզում եմ հաստատել, որ ես՝ անձամբ, և մեր Կառավարությունը, շատ զգուշորեն ենք վերաբերվում այդ հարաբերություններին և վստահ եմ, որ Դուք նույնպես զգուշորեն եք վերաբերվում այդ հարաբերություններին և ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար։
 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին — Հարգելի՛ Նիկոլ Վովայի, մենք հիմա Ձեզ հետ կքննարկենք։ Ինձ միշտ հետաքրքիր է Ձեզ հետ ցանկացած թեմայի շուրջ, այդ թվում՝ այս թեմայի շուրջ քննարկումներ վարելը, բայց հիմնական հարցի վերաբերյալ, այնուամենայնիվ, թույլ կտամ ինձ չհամաձայնել Ձեզ հետ։
 
Դուք ասացիք, որ դուրս գալու մասին չեք հայտարարել։ Մեկ այլ տնտեսական կազմակերպությանն անդամակցության ընթացակարգի մեկնարկի մասին օրենքի ընդունումը, ըստ էության, նշանակում է մեր կազմակերպությունից դուրս գալու մասին հայտարարություն, որովհետև այնտեղ և այստեղ միաժամանակ գտնվելն անհամատեղելի է։ Ահա այս է խնդիրը։
 
Դե, եկեք հիմա հանգիստ քննարկենք այս ամենը։
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կարծում եմ, և ես այդ մասին հրապարակայնորեն էլ եմ ասում, որ մենք հասկանում ենք՝ կգա ժամանակը, երբ անհրաժեշտ կլինի շատ հստակ ընտրություն կատարել։ Պարզապես մեր դիրքորոշումն այն է, որ այս պահին այդ ժամանակը դեռ չի հասունացել, հիմա մենք դրա կարիքը չունենք, որովհետև, ըստ էության, այս պահին մենք այլընտրանք չունենք, այդ այլընտրանքն իրականում ստեղծված չէ։
 
Երբ այն ստեղծվի, եթե ստեղծվի, ապա, իհարկե, մենք ընտրություն կկատարենք՝ հանրաքվեի միջոցով կամ առանց հանրաքվեի։ Դե, այդպիսի տարբերակներ էլ կան։ Ես սիրով կշարունակեմ Ձեզ հետ այս զրույցը և կպատասխանեմ Ձեր բոլոր հարցերին։
 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին - Համաձայն եմ այն բանի հետ, որ ժողովուրդը միշտ պետք է ընտրության հնարավորություն ունենա։ Դե, ուրեմն ստեղծեք այդ հնարավորությունը և փակենք թեման։ Ահա և վերջ։ Հիմա ամենապարզը մարդկանց դիմելն է և հարցնելը՝ ի՞նչ եք ուզում՝ այսպե՞ս, թե՞ այնպես։ Եվ վերջ։
 
Լավ, հիմա կզրուցենք։
 
Դիտումների քանակ1021
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ջրային կոմիտեն կվերակազմակերպվի և կանցնի կառավարության ուղղակի ենթակայությանը 21:5104 Սեպ, 2026
  • ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում 21:3204 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Հայկական 300-ից ավելի ապրանք՝ առանց մաքսատուրքի․ ինչ է փոխվում ԵՄ շուկայում 21:0004 Սեպ, 2026
  • Թրամփի բանագնացներն այս շաբաթավերջին կայցելեն Մոսկվա և Կիև. Axios 20:4204 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 4-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3504 Սեպ, 2026
  • Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի ԱԾ ղեկավար Պոկլադի գրասենյակին 20:2804 Սեպ, 2026
  • Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքի անապահովության վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը 20:2304 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 4. 2026 20:1804 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը և Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալն առանձնանշել են համագործակցության հեռանկարային ոլորտները 20:1304 Սեպ, 2026
  • Կուբան մեղմացնում է օտարերկրացիների համար բիզնեսի պայմանները 20:0904 Սեպ, 2026
  • ԱՄԷ շուկան բաց է հայկական ձկնամթերքի համար. արտահանման ծավալը շեշտակի աճել է 20:0304 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 04.09.2026 19:5704 Սեպ, 2026
  • ԵՄ-ն միացել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ճնշման արշավին 19:5104 Սեպ, 2026
  • ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը 19:4204 Սեպ, 2026
  • ՌԴ-ում փակվող դռների փոխարեն ԵՄ-ն կանաչ լույս է վառում հայկական արտադրանքի առաջ 19:3604 Սեպ, 2026
  • Օմանը հրաժարվել է Իրանի հետ վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար. The New York Post 19:3004 Սեպ, 2026
  • Բյուջե քաղաքացիների համար 19:2104 Սեպ, 2026
  • Պետությունն այն փրկարարի կողքին է, որը հանուն այլ մարդու կյանք փրկելու կարևոր առաքելության շարունակում է վտանգի տակ դնել սեփական կյանքը․ ՆԳ նախարար 19:1104 Սեպ, 2026
  • ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ 19:0504 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Նոր շուկաներ՝ նոր հնարավորություններ․ ՀՀ-ից ԱՄԷ ձկան արտահանումը հասել է 60 տոննայի 19:0004 Սեպ, 2026
  • Ապօրինի օտարել է 50 հեկտար հողատարածք. մեղադրյալի աթոռին Շողակաթի նախկին համայնքապետն է 18:5504 Սեպ, 2026
  • Սլովակիան չի աջակցի ԵՄ-ում վետոյի իրավունքից հրաժարվելուն. Ֆիցո 18:4404 Սեպ, 2026
  • Մենք պետք է ՀՀ-ում կարողանանք ջրի շուկա ձևավորել. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին 18:3504 Սեպ, 2026
  • Չեխիան կարևոր գործընկեր և վստահելի կամուրջ է. ՀՀ նախագահ 18:2404 Սեպ, 2026
  • Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է 18:1204 Սեպ, 2026
  • Սեռական խնդիրների մասին պետք է խոսել 18:1004 Սեպ, 2026
  • Ֆոլկլենդյան կղզիները բրիտանական են, քանի որ կղզիների ժողովուրդն ընտրել է լինել բրիտանացի. ՄԲ ՊՆ 18:0304 Սեպ, 2026
  • Նոր նշանակում Քննչական կոմիտեում 17:5404 Սեպ, 2026
  • Մեզ անհրաժեշտ է ժամանակակից, տեխնոլոգիական, մրցունակ և արտահանմանն ուղղված արդյունաբերություն. Տիգրան Գասպարյան 17:4804 Սեպ, 2026
  • Եվրոպական մի քանի երկիր փորձում է ազատվել անօրինական ներգաղթյալներից. Reuters 17:4004 Սեպ, 2026
  • ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն, երկաթուղային և ավտոմոբիլային ոլորտներում համագործակցության հնարավորությունը 17:3304 Սեպ, 2026
  • Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ 17:2704 Սեպ, 2026
  • Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են աշխատանքի անցնել ՆԳ նախարարությունում 17:2004 Սեպ, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում իրականացվել է 218 համալիր հարկային ստուգում. հայտնաբերվել է 33․9 մլրդ դրամի հարկային պարտավորություն 17:1204 Սեպ, 2026
  • Ուկրաինան մտադիր է փակել Ռուսաստանի օդային տարածքը, և այդ ծրագիրն արդեն գործում է. Wall Street Journal 17:0304 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Կեղծ աճուրդներ ու միլիոնների վնաս․ ինչպես են Շողակաթում համայնքային հողերը վաճառվել 17:0004 Սեպ, 2026
  • Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով 16:5404 Սեպ, 2026
  • «Մարտի 1»-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ 16:3604 Սեպ, 2026
  • Այնթապի պղնձագործական արվեստի հետքերով 16:3004 Սեպ, 2026
  • Ակունքում սուրճի և տոմատի հյութի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել 16:1804 Սեպ, 2026
  • Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցներ» սահմանող օրինագծի քննարկումն արգելափակվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 16:0904 Սեպ, 2026
  • ՄՍՇՊՀ-ն 15.2 մլն դրամով տուգանել է «Տիգրան Մեծ» շենքի կառուցապատող «Շինաս» ՍՊԸ-ին 16:0504 Սեպ, 2026
  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցները հետազոտական աշխատանքներ են կատարել «Խաչաձոր» տեղամասում 15:5404 Սեպ, 2026
  • Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբ 15:4304 Սեպ, 2026
  • ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը 15:3704 Սեպ, 2026
  • Yandex Go-ի վարորդների համար նոր կարգավորումներ․ ինչ է փոխվել 15:2604 Սեպ, 2026
  • Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումը 15:1404 Սեպ, 2026
  • Գորիսում «Պանիր Չանախ»-ի արտադրությունը կասեցվել է․ հայտնաբերվել են խախտումներ 15:0504 Սեպ, 2026
  • Լուրեր 15։00 | Ջրի ցանկացած տեղաշարժ 21-րդ դարում փորձ է արվում օգտագործել. վարչապետ | 04.09.2026 15:0004 Սեպ, 2026
  • Գեղարքունիքում աշնանացան ցորենի բարձր բերք են սպասում 14:5204 Սեպ, 2026
  • Կարճատեսություն և ծննդաբերություն 14:3304 Սեպ, 2026
  • Պուտինի և Զելենսկու միջև թշնամանքը խանգարում է ավարտել պատերազմը. Թրամփ 14:2104 Սեպ, 2026
  • Շատ երկրներ են մասնավոր կարգով օգնում Իրանի մեկուսացման ջանքերին. Վենս 14:0904 Սեպ, 2026
  • Մենք պետք է ձգտենք և հասնենք մի կետի, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր չպետք է բաց թողնվի բնություն. Փաշինյան 13:5304 Սեպ, 2026
  • Մրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ 13:4604 Սեպ, 2026
  • Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին 13:3604 Սեպ, 2026
  • ԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները 13:2704 Սեպ, 2026
  • Գերմանիայում սկսվել է Ուկրաինայի համար նախատեսված հարձակողական դրոնների սերիական արտադրությունը 13:2104 Սեպ, 2026
  • Փրկարարի աշխատանքը գրավիչ դարձնելու համար քաղաքականության փոփոխության անհրաժեշտություն կա. վարչապետ 13:0704 Սեպ, 2026
  • Լուրեր 13։00 | Առաջիկայում աշխարհը կարող է բախվել անոմալ շոգերի և նոր բնական աղետների. ՄԱԿ 13:0004 Սեպ, 2026
  • Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ 12:5504 Սեպ, 2026
  • Հարավային Կորեան քննարկում է Հորմուզի նեղուց զորքեր ուղարկելու հնարավորությունը 12:4904 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և Տոմիո Օկամուրան քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման հնարավորությունները 12:4104 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 12:3304 Սեպ, 2026
  • ՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանում 12:2504 Սեպ, 2026
  • Բեսենթը ողջունել է ԵՄ-ի միացումը ԱՄՆ-ի գլխավորած «Տնտեսական վտարանդի» գործողությանը 12:1704 Սեպ, 2026
  • Ի պատիվ ՀՀ նախագահի Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունից տրվել է պաշտոնական ճաշ 12:0404 Սեպ, 2026
  • Ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են Սոչիի և Սիրիուս գյուղի վրա, հրկիզվել է նավթաբազան 12:0004 Սեպ, 2026
  • Պարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատված 11:4104 Սեպ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Սերդար Բերդիմուհամեդովին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին 11:2604 Սեպ, 2026
  • Գյումրիում հանրային սննդի կետերից մեկը չի աշխատի 11:2104 Սեպ, 2026
  • Շնորհակալություն ձեզ՝ անձնվեր ու բարեխիղճ ծառայության համար. Արամ Ղազարյանի ուղերձը Փրկարարի օրվա առիթով 11:0804 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Փոլա Ուայթ-Քեյնը քննարկել են հավատքի դերը խաղաղության և համերաշխության ամրապնդման գործում 10:5804 Սեպ, 2026
  • Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման և պարտադիր զինվորական ծառայությունից ազատման պայմանները 10:5004 Սեպ, 2026
  • Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. ՊԵԿ 10:4004 Սեպ, 2026
  • Որպես անհետ կորած որոնվող 31-ամյա Տիգրան Մխիթարյանը հայտնաբերվել է 10:2604 Սեպ, 2026
  • Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը 10:1304 Սեպ, 2026
  • Փրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձը 10:0704 Սեպ, 2026
  • Սպանդանոցային մորթի կեղծ փաստաթղթերով մսամթերք են վաճառել. նախաքննությունն ավարտվել է 10:0104 Սեպ, 2026
  • Լուրեր 10։00 | Փրկարարի աշխատանքը պետք է դառնա գրավիչ. ինչ քայլեր է ձեռնարկում պետությունը 10:0004 Սեպ, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ՝ Երևանի որոշ հասցեներում, Արարատի և Տավուշի մարզերում 09:4704 Սեպ, 2026
  • Խորեն Տեր-Հարությանի թանգարանը սպասում է նորոգման իր հերթին 09:4304 Սեպ, 2026
  • Նրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնում 09:0904 Սեպ, 2026
  • Յանիս Կիրյակիդի. Ճանապարհ դեպի տուն 09:0204 Սեպ, 2026
  • 2015 թվականից ի վեր առաջին անգամ Խաղաղ օվկիանոսի արևելյան և կենտրոնական հատվածներում միաժամանակ ձևավորվել է 3 արևադարձային փոթորիկ 08:5204 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3204 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:1504 Սեպ, 2026
  • «ԱյԴի բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 4 մլրդ 959 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0004 Սեպ, 2026
  • Ագրարային ոլորտի ամենապահանջված մասնագիտությունները 00:5204 Սեպ, 2026
  • Ինչո՞ւ «Ուժեղ Հայաստանը» նախընտրեց ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը. ՔՊ-ն կունենա մեծամասնութուն 00:4004 Սեպ, 2026
  • Այս տարվա դեսպանաժողովը ՀՀ իրական ինքնիշխանության, իրական անկախության կերտման մասին էր․ Միրզոյան 00:1904 Սեպ, 2026
  • «Քվանտա» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի 4-րդ սերունդը կսկսի իր ուսումնական ճանապարհը 00:0504 Սեպ, 2026
  • Հայաստան-Չեխիա քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. Խաչատուրյան 23:4703 Սեպ, 2026
  • Ստոմատոլոգիական կլինիկաներում Armed-ի անխոչընդոտ ներդրման համար հավաքարգվել են բոլոր հարցերն ու դիտարկումները 23:3103 Սեպ, 2026
  • Ուկրաինան արագացնում է արագընթաց ԱԹՍ-ների մշակումը. Զելենսկի 23:1303 Սեպ, 2026
  • Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 22:5703 Սեպ, 2026
  • Միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված պատասխանատվությունից խուսափել. վարչապետ 22:4203 Սեպ, 2026
  • Սեյսմիկ անվտանգության բարելավման 3-րդ ծրագրով նախատեսվում է կառուցել ևս 50 դպրոց 22:2703 Սեպ, 2026
  • imID համակարգը բնականոն աշխատում է․ ՊԵԿ 22:1203 Սեպ, 2026
  • Հարցազրույց Արսեն Խառատյանի հետ 22:0003 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015