Ամերիկայի Միացյալ Նահանգները, հենց այս պահին, հարվածներ է հասցնում իրանական թիրախներին Հորմուզի նեղուցի մերձակայքում։ Այս մասին սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հարվածները խոշոր են և հզոր, և հանդիսանում են պատասխան միջոց նեղուցում ծովային ականներ տեղադրելու իրանցիների ձախողված փորձի (որտեղ ներկայումս ականներ չկան. դրանք ամբողջությամբ հեռացվել և պայթեցվել են) և Հորդանանում մեր ռազմաբազայի ուղղությամբ իրանցիների կողմից ութ հրթիռ արձակելու դեմ, որոնք բոլորն էլ հաջողությամբ խոցվել են։
Եթե Իրանի ձախողված պետությունը պատասխան հարված հասցնի այս լիովին արդարացված հարձակմանը, այն կրկին կենթարկվի շատ ավելի ուժգին և բարձր մակարդակի հարվածների, բայց դա դեռ չի լինի ամենամեծ հարձակումը. այն պատրաստ սպասում է իր ժամին, և երբ այն ավարտվի, շատ քիչ բան կմնա Իրանի Իսլամական Հանրապետությունից»,-նշել է Թրամփը։